Սովորաբար յուրաքանչյուր համապետական ընտրություն իր մեջ լուրջ բացահայտումներ անելու խորհուրդ ունի: Եթե նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացահայտվեցին մի քանի քաղաքական միավորներ, որոնք «ընդդիմադիրի դիմակով» սպասարկում էին իշխանության շահերը` խաբելով ժողովրդին, ապա այս ընտրություններից առաջ օրըստօրե պարզվում է, որ երկրում ընդհանրապես չկա այնպիսի կուսակցություն, որին անվերապահ վստահեն: Հասարակությունը հավասարապես հիասթափված է ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական կուսակցություններից։ Հայաստանում քիչ չեն գրանցված քաղաքական ուժերը: Հայաստանի քաղաքական սպեկտրի մեջ մեր պատկերացումներին համահունչ քաղաքական գործունեություն ծավալող քաղաքական ուժեր չկան: ՀՀ-ում ձևավորվող ցանկացած նոր քաղաքական ուժ, պետք է աշխատի շատ լուրջ ու միաժամանակ շատ անկեղծ կերպով: ։Վստահ եմ, որ Հայաստանի առաջ կանգնած բոլոր խնդիրների լուծման բանալին գտնվում է հենց այդտեղ` թափանցիկ, ազատ, ազատական գաղափարախոսության մեջ. թե տնտեսության զարգացման, թե կոռուպցիայի հաղթահարման, թե համակարգային խեղաթյուրված վիճակի, թե այլ բոլոր հարցերի պատասխանը կարելի է գտնել այստեղ։Այսօր և՛ հանրային լայն շրջանակները, և՛ իշխանության մեջ առկա առանձին սուբյեկտները, և՛ քաղաքական դաշտի առողջ ուժերը հասկանում են, որ այսպես շարունակել հնարավոր չէ, և պետք է փոխել իրավիճակը: Ամենամեծ ողբերգությունը ես համարում եմ այն, որ քաղաքական ուժերի գործունեության ընթացքում երկրում ստեղծվել է մի վիճակ, որ ստեղծագործ կյանքով, իր ապագան Հայաստանի հետ կապող քաղաքացին կարծես հույս չի կապում ոչ քաղաքականության, ոչ քաղաքական ուժերի հետ: Այսինքն, քաղաքացին, որն ուզում է Հայաստանի Հանրապետությունում ապրել բարեկեցիկ, ազատ, արդար միջավայրում, կարծես թե բացարձակապես հույս չի կապում որեւէ քաղաքական գործընթացի հետ: Այսինքն, որեւէ քաղաքական ուժ չի կարողացել այդ խնդրի լուծումը այնպես ձեւակերպել, որ հասարակությունը հույս կապի քաղաքական գործընթացների հետ: Իմ կարծիքով, ցանկացած քաղաքական ուժ դա պետք է փորձի անել, սակայն դա իհարկե թուղթ ու գրիչով չէ միայն, այլ կոնկրետ գործունեությամբ: Ես հուսով եմ, որ մեզ հաջողվելու է այդ խնդիրը վերջնականապես լուծել: Մենք լինելու ենք շատ բաց, փորձելու ենք այն մարդկանց ներգրավել, որոնք իրոք այդպես մտածում են եւ իրենց տեղը տեսնում են այս հարթակում: Դա կլինի մեր ամենամեծ նվաճումը։Իհարկե այս նոր մոտեցումներում մեծ շեշտ է դրված սերնդափոխության վրա: Մենք «Համախմբում» կուսակցությունը բոլոր կարևորագույն հարցերի շուրջ ներկայացնելու ենք մեր ծրագրերն ու քաղաքական պայքարի մոտեցումները։ Պարոն Վարդան Օսկանյանը ժողովրդի առջև 25 տարիների կուտակած փորձ ունի որը ի զորու է շատ սպասված և մեծ փոփոխություններ իրականացնել երկրում: Առաջարկելու ենք լուծումներ` երկրի անվտանգությանն ու բանակի ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, քաղաքական համակարգի բարեփոխմանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում։ Քաղաքականության մեջ, ինչպես եւ սովորական կյանքում, սերնդափոխությունը օրինաչափ երեւույթ է : Հայաստանը գտնվում է ճակատագրական փոփոխությունների սահմանագլխին: Ներկայիս քաղաքական սերունդը չունի պետության զարգացման այլընտրանքային ուղիներ: Ուստի, անհրաժեշտ է, որ նոր քաղաքականն սերունդն ինքն իր մասին հայտարարի և ինքն իրեն պարտադրի հասարակությանը: Գուցե պաթետիկ հնչի, բայց Հայաստանի փրկության ամենակարճ ճանապարհը նոր սերնդի ի հայտ գալն է` իբրև ակտիվ քաղաքական գործոն: Կուսակցությունը դառնալու է այն կարևոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի: Կուսակցությունը շարունակելու է աճել ու ամրանալ, ամրանալու է նաև կուսակցություն-հասարակություն կապը: Ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը պետք է նոր թափ հաղորդենք, խթանենք կանանց և երիտասարդական կառույցների բովանդակային ներգրավման մեծացումը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55