«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երկու շաբաթ համացանցից դուրս լինելու «օրհնյալ» օրերը վերջացան։ Սեպտեմբերի 1-ին միացրեցի համակարգիչս, և ինձ վրա փչեց հայկական ֆեյսբուքի քամին։ Արձակուրդների, բարեբախտաբար, հաջողվեց գրքեր կարդալ։ Կարևոր չէ, թե ինչ, թեկուզ ոչ այնքան տաղանդավոր ստեղծագործություններ։
Ես զգում եմ, թե ինչպես են գրքերն ինձ դարձնում ավելի բարդ, ավելի հարուստ, ավելի հետաքրքիր։ Ի հակադրություն ֆեյսբուքյան և ընդհանրապես ինտերնետային գրառումների, որոնք ճիշտ հակառակը՝ ինձ դարձնում են ավելի պարզունակ և աղքատ։ Ինչո՞ւ է այդպես։ Երևի պատճառը հետևյալն է. մարդը, որը որոշում է գիրք կամ թեկուզ թերթի հոդված գրել, անկախ ինտելեկտի և տաղանդի աստիճանից, իրեն ավելի հավաքված ու պատասխանատու է զգում։ Նա Մեկն է, Անհատականություն է, Հեղինակ է, որն իր մտքերն է փոխանցում 10,100,1000 հոգու։ Ֆեյսբուքում մենք միլիարդանոց զանգվածի մասնիկ ենք, որևէ բարձր պարտավորություն չունենք։
Այստեղից է, հավանաբար բամբասանքային-դիլետանտական ոճը, որը գերիշխում է համացանցում (համենայնդեպս՝ հայկական)՝ մտքեր, որոնք ծնվում են նախապաշարումներից, տասնամյակներով ձևավորված կարծրատիպերից, ցածրակարգ առասպելաբանությունից, դրանց վրա հիմնված ֆանտաստիկ լուրերից, «աբիժնիկությունից», մթին բնազդներից, որևէ մեկին կծելու, խայթելու ցանկությունից»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23