Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կմասնակցի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մարզիչը խոսել է թիմի առաջիկա ծրագրերի մասին.
«Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը փոքր կազմով Ղազախստանում կմասնակցենք Բոլատ Տուլիխանովի մրցաշարին: Այն նպատակային է. հանդես են գալու Արսեն Ջուլֆալակյանը և Սարգիս Քոչարյանը:
Արսենը բավականին ժամանակ է մրցաշարերի չի մասնակցել, իսկ Սարգսին փորձ է հարկավոր Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունից առաջ: Արսեն Ջուլֆալակյանը հունվարից կպատրաստվի նոր կանոններով պաշտոնական մրցաշարերին:
Ղազախստանից վերադառնալուց հետո ուսումնամարզական հավաք կանցկացնենք, ապա կմեկնենք Լեհաստան՝ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Այնտեղ նախատեսում ենք չորս ըմբիշի մասնակցություն»,- ասել է մարզիչը:
Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է նաև, որ ավանդույթի համաձայն տարին կեզրափակեն դեկտեմբերյան ուսումնամարզական հավաքով:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55