Վերջին օրերին կառավարությունում և կառավարությանն առընթեր մի շարք գերատեսչություններում պաշտոնանկությունների շարք է սկսվել, որն ամենայն հավանականությամբ շարունակվելու է:
Բնականաբար, մայիսի 12-ից հետո այն ինչ կատարվում է կառավարությունում և կառավարության ենթակայության տակ գտնվող գերատեսչություններում, այն ծրագրերը և նախագծերը, որ մշակվում, ներկայացվում և հավանություն են ստանում կառավարության նիստերի ժամանակ, ամբողջովին մտնում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի կառավարության նիստից առաջ հնչեցրած հայտարարության տրամաբանության մեջ և միտված են այդ հայտարարության կետերը կյանքի կոչելուն: Այս պաշտոնանկությունները ևս այդ տրամաբանության շրջանակներում են: Արդեն ակնհայտ է դառնում այն, որ իրոք նոր մոտեցումներ և սկզբունքներ են գործում կառավարությունում և չի բացառվում, որ ազատվածներից շատերը նաև քավոր-սանիկական կամ բարեկամական հարաբերությունների մեջ են «մեծամեծների» հետ, բայց ինչպես տեսնում ենք, եթե նրանք իրենց չեն արդարացնում և համապատասխան չեն իրենց զբաղեցրած պաշտոնին, ապա վերոնշյալ հանգամանքն էլ նրանց չի փրկում և նրանք լքում են պաշտոնները: Այս պարագայում հետաքրքրականն այն է, որ վարչապետը թեև արդեն վաղուց սկսել է համակարգի մաքրման պրոցեսը, բայց դա անում է հնարավորին չափ անցնցում, անաղմուկ ու առանց ավելորդ ցուցադրականության: Հենց դա է պատճառը, որ նա ոչ թե հրապարակային ու ցուցադրական ազատումներ է իրականացնում, այլ իր պաշտոնին հրաժեշտ տվող անձը սեփական դիմումի համաձայն է լքում պաշտոնը:
Այս պարագայում պետք է նկատել, որ որքան աննկատ ու առանց ավելորդությունների է իրականացվում այդ պրոցեսը, նշանակում է այդքան ավելի մեծ է այդ պաշտոնանկությունների կարևորությունն ու դրանց արդյունքը: Այս գործելաոճն ավելի է ապացուցում այն, որ վարչապետն իրոք լուրջ և անկեղծ է տրամադրված և իրեն ոչ թե պետք է, որ մարդկանց ցույց տա,որ ինքն ինչ որ բան է անում, այլ իրոք հանգիստ, զուսպ և հավասարակշռված քայլերով հասնել իր առջև դրված խնդիրների լուծմանը: Այստեղ կարևոր է նաև այն, որ նա թեև ազատում է իրենց չարդարացնող պաշտոնյաներին, բայց ամեն դեպքում, ցուց է տալիս, որ գնահատում է նրանց դրական աշխատանքը և չի պատրաստվում վարկաբեկել և հեղինակազրկել նրանց: Կարծում եմ` դա ևս շատ գովելի և դրական հատկանիշ է ղեկավարի կողմից, ով նկատելով և «պատժելով» վրիպում թույլ տված թիմակցին, դա անում է խիստ, բայց աննկատ ձևով: Դա նշանակում է, որ նա բացի լավ վարչապետ, լավ քաղաքական գործիչ լինելուց, նաև լավ մարդ և իր թիմի համար «ցավացող» իսկական նվիրյալ։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44