Հանրապետության նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Հանրապետության նախագահին ներկայացվել է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս այլ միջոցառումների, գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի վերլուծական բաղադրիչը, որի շրջանակներում ապահովվել է առանձին տեղեկատվական բազաներին հանձնաժողովի առցանց հասանելիությունը, էականորեն ընդլայնել է հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրը, ինչպես նաև մշակել և իրավասու մարմինների քննարկմանն է ներկայացրել համակարգի կատարելագործմանն ուղղված մի շարք օրենսդրական առաջարկություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի փոփոխություններով թելադրված միջոցառումների կատարման ընթացքը:
Հանրապետության նախագահը կարևորել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում 2018 թվականին ձևավորվելիք նոր մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է մինչև նոր մարմնի ձևավորումը շահերի բախմանն առնչվող օրենսդրական դրույթների կատարելագործման և անթերի իրավական կարգավորումների սահմանման, շահերի հայտարարագրման համար էլեկտրոնային համակարգի վերազինման, տեղեկատվական բազաների կապակցման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության ապահովման, ինչպես նաև հանձնաժողովին տրված նոր՝ հայտարարագրեր վերլուծելու և դրանց արժանահավատությունը ստուգելու լիազորության գործնական իրացման անհրաժեշտությունը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01