ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի անդամներին` նախարարության կողմից մշակված նոր ծրագրերն ու համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպման սկզբում կողմերը քննարկել են «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման 2017-2025 թթ. ռազմավարության», վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրերը, դրանց իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերն ու անկնալվող արդյունքները:
Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պիլոտային ծրագրին, խորհդատվական համակարգերի բարելավմանն ու մասնագիտական կրթության որակի ապահովմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում ընդգծել է պետական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների սերտ համագործակցության կարևորությունը, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման փուլում հանրային ակտիվ քննարկումների և ծրագրերի վերաբերյալ մարզերում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կառուցողական համագործակցության համար` Դաշինքի համանախագահ Մարգարիտա Հակոբյանը կարևորել է գյուղի և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում դաշինքի ներգրավումը, որը հնարավորություն է տվել, որպեսզի քաղաքացիական հասարակության, տեղական իշխանությունների առաջարկները նույնպես արտացոլվեն այդ փաստաթղթում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Դաշինքի կողմից ոլորտում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման, ազդեցության գնահատման, գյուղի և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության լրամշակման վերաբերյալ:
Կողմերը պայմանավորվել են նաև ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական դաշտը և առաջարկություններ կներկայացնի ոլորտի բարելավման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Դաշինքի համանախագահներ Մարգարիտա Հակոբյանը, Վարդան Ուռուտյանը և Մերի Նիկողոսյանը:
Հուշագրի նպատակն է օժանդակել կողմերի միջև գործակցության ամրապնդմանը` նպաստելով Հայաստանում գյուղատնտեսության և պարենային անվտանգության կայուն զարգացմանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47