«Դեռևս չձևավորված Կրթության պետական տեսչությունն օրեր առաջ չեղյալ էր հայտարարել Արմավիրում ստուգումների հրամանը, իսկ հիմա էլ մեկը մյուսի հետևից հրամաններ է արձակում ստուգումների մասին: Մենք օրեր առաջ գրել էինք, որ տեսչության ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը, ով պաշտոնավարման հենց առաջին օրերին չեղյալ էր համարել Արմավիրի 24 ուսհաստատությունների ստուգման հրամանը: Նոր հրամաններով՝ 2017թ. ուստարվա սկզբին նախատեսվում են ստուգումներ Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում: Հարց է առաջանում՝ մի տեսչություն, որը դեռ ձևավորված չէ՝ պետ, աշխատակազմ, տեսուչներ չունի, ինչպես է ստուգումներ անելու: Եվ ամենազավեշտալին այն է, որ օգոստոսի 29-ին արձակված հրամանները ստորագրված են Արամ Կարապետյանի կողմից, ով արձակուրդում է և այլևս չի վերադառնալու: Ավելին՝ պետի նոր պաշտոնակատար կա: Ստացվում է, որ կամ տեսչությունում ստորագրություն են կեղծել, կամ չեն փոխել բլանկի վրայի անունն ու ստորագրությունը: Կրթության պետական տեսչությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ Արամ Կարապետյանի փոխարեն ստորագրել է փոխարինողը՝ Կարապետյանի անվան դիմաց գիծ քաշելով, ինչն էլ նշանակում է, որ ստորագրությունն Արամ Կարապետյանինը չէ: Այն հարցին, թե ինչպես կարող է չկազմավորված տեսչությունը գնալ ստուգումների, մեզ ասացին. «Դա կազմավորվելու հետ ընդհանրապես կապ չունի, տեսչությունը գործում է, կարող է ստուգումներ իրականացնել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44