Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման 14-ի՝ Աշոտ Պետրոսյանի, Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Արմեն Բիլյանի, Արմեն Լամբարյանի, Գագիկ Եղիազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Մխիթար Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Վարուժան Ավետիսյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Պաշտպան Մարգարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի գործով վարույթը կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու պահանջով:
Մարգարյանն ասաց, որ առանց ամբաստանյալների համաձայնության հանրային պաշտպաններ են ներգրավվում. « Հանրային պաշտպան է ներգրավում Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և նույն հոդվածի 5-րդ մասով: Գտնում եմ, որ 69-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին: Միջնորդում եմ վարույթը կասեցնել, դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխանության հարցը Սահմանադրության 67-րդ 2-րդ մասի համապատասխան լուծելու նպատակով»,-ասաց նա։
Փաստաբան Արա Զաքարյանն ասաց, որ նախքան միջնորդության մասին կարծիք հայտնելը, միջնորդում է ներկայացնում դատական նիստը հետաձգելու, դատավարության մասնակիցները ներկայությունն ապահովելու, փաստաբաններին խուզարկելու ապօրինի գործընթացը դադարեցնելու վերաբերյալ. «Նիստն էլ պետք է հետաձգել, որպեսզի միջնորդությունն ուսումնասիրենք և հայտնենք մեր կարծիքը միջնորդության մասին»:
Տիգրան Հայրապետյանը ևս միացավ Արա Զաքարյանի միջնորդությանը. «Բացառեք պաշտպանների նկատմամբ սկսված հալածանքը, մեզ ահաբեկում են, ամեն մեկիս նկատմամբ տասից ավելի վարույթ կա: Փաստորեն պաշտպանի ազատությունն ու անկախությունը հիմա դրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամների բարեհաճության տակ՝ եթե իրենք ցանկանան կշարունակենք աշխատել որպես փաստաբաններ, եթե ցանկանան, որ մենք թողնենք մեր գործունեությունը, մեր արտոնագրերը մեզնից կվերցվեն: Սա հալածանք է մեր ու ամբողջ փաստաբանության նկատմամբ: Մի կողմից մեզ ահաբեկում են Ձեր սանկցիաները, մյուս կողմից Դատական դեպարտամենտը և այլ մարմիններ»:
Դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը. «Ասում եք՝ պաշտպանները չկան, որ ասում եք պաշպանները չկան, ինչպե՞ս այսօրվա նիստին միջնորդությունը բավարար քննության առարկա դարձնենք: Բացի այդ, սա ոչ ժամանակին հարուցված միջնորդություն է: Նիստը հետաձգվում է»:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47