Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընտրություն կատարելիս Ադրբեջանը հաշվի է առնում Ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց ունեցած դերը, կարծում է թուրքագետը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է Բաքուն պահել իր ազդեցության տակ, սակայն Ադրբեջանն ավելի շատ միտված է դեպի Մոսկվա, Sputnik Արմենիային ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Էրդողանի այցը Բաքու, որը նախատեսված էր սեպտեմբերի 10-11-ին, հետաձգվեց։ Թուրք առաջնորդը Բաքու կմեկնի Ղազախստան այցելելուց հետո։
Իսպիրյանի խոսքով` սկզբում, երբ հայտարարվեց, որ Էրդողանի այցը չեղարկվել է կամ հետաձգվել, ադրբեջանական կողմը բավականին ցավագին ընդունեց այդ փաստը։
«Ադրբեջանական հասարակության մեջ սկսեցին խոսել, թե «մենք միշտ նրանց կողքին ենք, իսկ Թուրքիան ի դեմս Էրդողանի հրաժարվում է Բաքվի այցից մեկ այլ ուղևորության օգտին»։ Այդ ամենին գումարվեց այն, որ Թուրքիայի դեսպանն էլ չկարողացավ բացատրել պատճառը», — ասաց Իսպիրյանը։
Իրականում, ըստ նրա, Էրդողանն արդեն պայմանավորվել էր Նազարբաևի հետ, ճշտվում էին ժամկետները։ Երբ պարզ դարձավ, որ օրը համընկնում է Բաքվի այցի հետ, որոշվեց Ադրբեջան մեկնել Ղազախստան այցելելուց հետո։
Ըստ Իսպիրյանի` այդ պատճառով հետաձգված այցի մեջ լուրջ պատճառներ փնտրել չարժե։ Սակայն Բաքուն առավել հակված է դեպի Մոսկվա։
«Երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն։ Թուրքիան փորձում է Բաքվին պահել իր ազդեցության տակ, թեև իրավիճակը ցույց է տալիս, որ Բաքուն քաղաքական առումով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ավելի շատ միտված է դեպի Մոսկվա։ Ադրբեջանը լավ գիտի, որ հենց Ռուսաստանն է լուրջ գործոն հանդիսանում տարածաշրջանում, այլ ոչ թե Թուրքիան», — նշեց Իսպիրյանը։
Էրդողանի այցը, Իսպիրյանի խոսքով, կապված է Թուրքիայի և արևմտյան երկրների դժվար հարաբերությունների հետ։ Թուրքիայի նախագահը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը` մեծացնելով այցերի քանակն ու խորացնելով հարաբերությունները թուրք, մուսուլմանական աշխարհի հետ։
«Պատահական չէ Ղազախստանի նախագահի հետ հանդիպումն ու այցելությունը Բաքու։ Ընդհանրապես Էրդողանի այցերի աշխարհագրությունը չի վկայում, որ նա մեծ ուշադրություն է դարձրել Ադրբեջանին։ Նա ավելի շատ այցելել է Եվրոպա, նույն Բելգիայում նա ավելի հաճախ է եղել, քան Ադրբեջանում», — ասել է Իսպիրյանը։
Ընդհանուր առմամբ, Էրդողանի այցը որպես սովորական երևույթ է պետք դիտարկել։ Ընդ որում, հասկանալի է, որ Ադրբեջանը օրակարգում կընդգրկի նաև Ղարաբաղի հարցը, և Թուրքիան, բնականաբար, հանդես կգա սպասված հայտարարությամբ` Բաքվի տարածքային հավակնություններին աջակցելու մասին։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր հերթին նշեց, որ ր Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների փոխադարձ այցերը սովորաբար մշտական բնույթ են կրում։ Քննարկվում են առօրյա հարցեր` էներգետիկայի ոլորտի շուրջ, ռազմավարական այլ հարցեր։
Սակայն ներկայիս այցը, նրա խոսքով, տարբերվում է նրանով, որ այն անցկացվում է երկու երկրներում նախագահական ընտրություններին նախապատրաստվելու ֆոնին` Ադրբեջանում 2018 թվականին, Թուրքիայում` 2019-ին (թեև կարող է տեղափոխվել 2018-ին)։
«Երկու երկրների համար կարևոր է ցույց տալ փոխադարձ բարեկամությունը, հարաբերությունների բարձր մակարդակը ներքին լսարանի հետ աշխատելու համար։ Ես չեմ բացառում, որ այդ փոխհարաբերությունները մոտ ժամանակներս ավելի ինտենսիվ կլինեն, քան սովորաբար», — ասել է Գեղամյանը։
Թուրքագետի կարծիքով` ինչպես միշտ Ղարաբաղի հարցն օրակարգային է լինելու։ Այս անգամ հայտարարությունները կարող է ավելի ազգայնական հնչերանգ ստանալ, որպեսզի, ինչպես արդեն ասվել էր, բավարարվեն ներքին լսարանի պահանջները։
«Կարող են խոսել այն մասին, որ նրանք մոտ են հաղթանակին, որ աջակցելու են միմյանց հայկական «օկուպացիայի» հարցում», — ասել է Գեղամյանը։
Էրդողանի այցում որևէ այլ արտասովոր բան, նրա խոսքով, դեռ չի նկատվում։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56