Թուրքիայում սեպտեմբերի 8-ին մեծ էկրան կբարձրանա հայ և թուրք երիտասարդների սիրո պատմությունը ներկայացնող «Կիսատ մնացած» ֆիլմը: «Gerçek gündem» թերթի կայքը ներկայացնում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Արամին մարմնավորած թուրք դերասան Ալի Բուհարա Մեթեի մեկնաբանությունները ֆիլմի մասին:
Արամը ֆիլմի հերոսուհու՝ Ստամբուլի համալսարանում սովորող Իսկուհու ավագ եղբայրն է, որ ամեն կերպ ջանում է խոչընդոտել քրոջ ու նրա թուրք ընկերոջ սիրուն: Մեթեի խոսքով՝ իր մարմնավորած հերոսը մի շարք նախապաշարմունքներ ունի, ինչի պատճառով շատ խիստ ու թշնամական վարք է դրսևորում. «Որպես հնագույն ազգեր՝ մենք շատ ընդհանրություններ ունենք: Ես հայերին ոչ թե որպես «օտար» եմ ընկալում, այլ որպես «մենք»: - նշել է Մեթեն՝ հավելելով, որ ինքը բազմաթիվ հայ ընկերներ ունի:
Դերասանի խոսքով՝ այս ֆիլմում նկարահանվելիս նա ջանացել է օրինակ վերցնել 2007թ. սպանված անվանի հայ լրագրող և հասարակական գործիչ, «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքից. «Կերպարը կերտելիս շատ ավելի հակադիր մի բան էի փնտրում. սկսեցի լսել Հրանտ Դինքին, փորձեցի հասկանալ նրան: Իմ խաղացած դերը Դինքին նման չէ: Իմ կերպարը չունի Հրանտ Դինքի դիրքորոշումները: Բայց ոճի և խոսքի տեսակետից նրանից եմ օրինակ վերցրել: Հրանտին լսելուց հետո ինձ համար շատ ավելի հեշտ եղավ խաղալ: Դրա համար այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքի հիշատակին», - ասել է Մեթեն:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական թեմատիկայով Թուրքիայում նկրահանված «Կիսատ մնացած» ֆիլմի ռեժիսորն է Էմրե Յըլմազը: Գլխավոր դերերում հանդես են եկել Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն:
Ֆիլմը ներկայացնում է Ստամբուլի համալսարանում սովորող հայ ուսանողուհու՝ Իսկուհու և թուրք Մերթի սիրո պատմությունը: Իսկուհու եղբայրը՝ Հայաստանից Ստամբուլ մեկնած Արամը և Մերթի ընտանիքը դեմ են զույգի հարաբերություններին:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42