Նախագաhին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման և ամրապնդման հնարավորություններին: Հանրապետության Նախագահը և Սիրիայի դեսպանը նաև մտքեր են փոխանակել Սիրիայում և ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանություններն ու բարեկամ սիրիացի ժողովուրդը, երկրի նախագահի գլխավորությամբ, կկարողանան դիմակայել այդ մեծ փորձությանը, և երկրում ի վերջո կհաստատվի խաղաղություն և կայունություն, ինչում Հայաստանը շահագրգռված է:
Նրա խոսքով` պատմության տարբեր ժամանակահատվածներում բոլոր ժողովուրդներին էլ բաժին են ընկնում փորձություններ, և ովքեր կարողանում են դրանց դիմակայել, շարունակում են իրենց ընթացքը:
«Հայաստանը խորապես մտահոգված լինելով բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով՝ այս ամբողջ ընթացքում ցավով է հետևել իրադարձություններին և հումանիտար իրավիճակի վատթարացմանն ու իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ինչպես զրկանքների ենթարկված սիրիահայ համայնքին, այնպես էլ սիրիացի ողջ ժողովրդին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության և ջերմ խոսքերի համար, ընդգծելով, որ Սիրիայի իշխանությունները բարձր են գնահատում բարեկամ Հայաստանի դիրքորոշումը և աջակցությունը երկրում խաղաղության ու կայունության հաստատման գործում: Դեսպանը դրվատանքով է խոսել սիրիահայ համայնքի մասին, որը, նրա խոսքով՝ սիրիացի ժողովրդի անքակտելի մասն է և տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել և շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58