Փորձագետի եզրակացությունը եղել է, բայց հարցեր կային, որոնք մեզ համար բաց էին մնացել եւ այժմ համալիր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքում մեր հարցերի պատասխանները պետք է տան:
Այս պահին փորձաքննությւոնը շարունակվում է:
«Արմավիր» ՔԿՀ-ում մահացած դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանի գործով նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն:
«Փորձագետի եզրակացությունը եղել է, բայց հարցեր կային, որոնք մեզ համար բաց էին մնացել եւ այժմ համալիր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքում մեր հարցերի պատասխանները պետք է տան»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Գեւորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը:
Նշենք, որ դատապարտյալի մահվանից հետո նշանակվել էր դատաբժշկական եզրակացություն, որի եզրակացությունից տուժող կողմը գոհ չէր մնացել:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
Հրաչյա Գեւորգյանն անազատության մեջ էր գտնվում 2011 թ. եւ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն: Նշենք, որ Գեւորգյանը տեղաշարժվում էր սայլակով:
Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, Գեւորգյանը տեւական ժամանակ հացադուլ էր արել, կարել էր բերանը՝ դժգոհելով իր նկատմամբ վերաբերմունքի դեմ։ Նա նաեւ հայտարարել էր, թե ՔԿՀ-ում կոռուպցիոն շղթա է գործում։
Հրաչյա Գեւորգյանը բաց նամակում ահազանգել էր ՔԿՀ-ում խոշտանգումների ու ապօրինի դրամահավաքների մասին՝ նշելով կոնկրետ անուններ: Նա նշել էր, որ երկու տարի է՝ ոչ կարողանում է խոսել, ոչ քայլել: Դատապարտյալն ասել էր, որ իրեն մտածված չեն տանում բուժման, որ չբացահայտվի, «մառալնի սովամահ են անում»:
Դատապարտյալը նաեւ ահազանգել էր դրամահավաքության մասին:
«Ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվե: Պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի»,- գրել էր նա:
Հրաչյա Գեւորգյանը մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47