ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, որջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են և ավելի խորանում:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը տարիներ շարունակ Հայաստանին աջակցելու, մեր երկրում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:
Արա Բաբլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և այն դատապարտող բանաձևի ընդունման համար՝ բարձր գնահատելով Գերմանիայի քայլերը Հայաստանի համար կարևոր հարցերի շուրջ:
ՀՀ Աժ նախագահը նշել է, որ որպես խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկիր՝ Հայաստանը ուշիուշով հետևում է խորհրդարանական կառավարման փորձ ունեցող Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններին:
Խոսելով տարածաշրջանի խնդիրների մասին՝ Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները և նշել. «Եվրոպական արժեքները կրող և այդ արժեքները չճանաչող երկրները չեն կարող գտնվել նույն հարթության վրա: Իսկ Հայաստանը, ի տարբերություն հարևան որոշ երկրների, ժողովրդավարության հարցերում լուրջ առաջընթաց ունի. այդ մասին վկայում են մեր երկրում քաղաքական հետապնդման բացակայությունը, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, խոսքի ազատությանը և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մոտեցումները»:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը և իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին դեսպանին, ով տարիներ առաջ մեծապես նպաստել է մեր երկրում մանկական արյունաբանության զարգացմանը:
Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ ԱԺ նախագահին հավաստիացրել, որ կշարունակի նպաստել բարեկամ երկրների կապերի զարգացմանը և առավել խորացմանը:
Պարոն Քիսլերը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունը ու հատկապես ընդգծել Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, որի դրական արդյունքն ակնհայտ է:
Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հույս է հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը նույնչափ արդյունավետ կհամագործակցի գերմանացի գործընկերների հետ:
Անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և այն դատապարտող բանաձև ընդունմանը՝ դեսպանը նշել է. «Այդ բանաձևի ընդունմամբ Բունդեսթագը կարևոր քայլ կատարեց, և ես զգում եմ հայ ժողովրդի վերաբերմունքն այդ քայլի նկատմամբ»:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերը փաստել է, որ Գերմանիան բացառում է հակամարտության ռազմական լուծումը:
Դեսպանն Արա Բաբլոյանին է ներկայացրել իր դիտարկումները վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ և նշել, որ ակնհայտ է առաջընթացը՝ ի տարբերություն հետխորհրդային մյուս երկրների: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում քաղաքական գործիչները պատրաստ են զարգացնելու երկիրը բարեփոխումների միջոցով:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական բարեկամական խմբերի ձևավորմանը և գործունեության աշխուժացմանը վերաբերող հարցերին:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47