Այս կառավարությունը հարկադրված է աշխատել քաղաքական ոչ կայուն միջավայրում, որովհետև, կարելի է ասել, «այլընտրանք» համարվող որոշակի քաղաքական ուժերի հավակնությունները բավականաչափ տպավորիչ են, ամբիցիոզ: Այսպիսի հայտարարություն է արել ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Երկիր մեդիայի» եթերում՝ անդրադառնալով կառավարության մեկամյա գործունեությանը:
«Այո, քաղաքական ուժեր կան, որ շատ մեծ ամբիցիաներ ունեն, ռեսուրսներ ունեն, ծրագրեր, և, ըստ էության, այդ հավակնությունները որոշակիորեն հիմնավորված են: Գործող կառավարությունը, միշտ էլ այդպես է, ցանկացած երկրում պետք է ապացուցի, որ արդյունավետ է, որ ավելի արտադրողական է, որ առավելություններ ունի իր նախորդների նկատմամբ»,-ասել է տնտեսագետը:
Նա հիշեցրել է, որ վարչապետի և նախորդ կառավարության գործունեությունն ընդհատվեց ԱԺ ընտրություններով: Ըստ նրա՝ այս կառավարությունը դե յուրե աշխատում է այս տարվա հուլիսից: Կառավարությունը մայիսի 18-ին հրաժարական ներկայացրեց ԱԺ առաջին նիստի օրը, և մեկ ամսվա ընթացքում, մինչև հունիսի վերջ, Կարեն Կարապետյանը ձևավորեց իր նոր թիմը:
«Ցանկացած կառավարություն իր գործունեությունը որոշակի երկարաժամկետ, հնգամյա ծրագրի հիման վրա է իրականացնում, բայց, եթե նկատի ունենանք անցյալ տարվա սեպտեմբերի 13-ի թվագրումը և վարչապետի հանձնառությունը, ապա նա ներկայացրեց ծրագիր, որ երկու մասից էր բաղկացած՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Քաղաքական պրոցեսներն ընդհատվել են, դա էլ տնտեսական աճին զգալիորեն խոչընդոտել է, և ներդրումային միջավայրի, և մակրոտնտեսական վիճակի, և դրամավարկային քաղաքականության, և սպասումների առումով բավականաչափ ցնցումային իրավիճակ է»,-ասել է Ատոմ Մարգարյանը:
Նրա խոսքով՝ վիճակագրությունը զուտ մակրոտնտեսական մեթոդաբանությամբ է մոտենում, զուտ հոսքեր, ուղղակի ներդրումների զուտ ներհոսք, զուտ արտահոսք: Ընդհանուր ներդրումներն այլ բան են:
«Մոտ մեկ ամիսն առաջ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը ներկայացրեց ներդրումային ծրագրերով ընդհանուր ներդրումները՝ 460 մլն դոլար, խոսքն ընթացքի մեջ եղած ծրագրերի մասին է, մենք կարող ենք հիմք ընդունել այդ թիվը, իսկ ներդրումների խոստումները 830-840 մլն են կազմում: Տարին կամփոփվի, իսկ այդ ամփոփումները կլինեն 2018 թ. փետրվար-մարտ ամիսներին, այդպիսին է ներդրումների գնահատման մեթոդաբանությունը: Այս պահի դրությամբ մենք ունենք 6 ամսվա տվյալ, և այդ տվյալներով մոտ 400-450 միլիոնի ներդրումներ ունենք»,-ասել է տնտեսագետը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47