Օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը» ջրի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 14,3 դրամով, ինչի արդյունքում այն կկազմի 194,3 դրամ:
Սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում «Ժողովրդի ձայն» ՀԿ անդամներ՝ Արման Ղուկասյանն և Ծովինար Կոստանյանն, կոչ արեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չբավարարել ընկերության հայտը, իսկ պատկան մարմիններին՝ աուդիտ անցկացնել, քանի որ վստահ են՝ չարաշահումներ կհայտնաբերեն ընկերությունում: Իրենց կարծիքով, «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ կերպով չի իրականացնում իր պարտականությունները և անարդյունավետ է կառավարում Հայաստանի ջրի պաշարները:
Ըստ «Վեոլիա Ջուր» ընկարության պարզաբանումների, սակագնի վրա ազդող գործոններից մեկը` մանրածախ ջրամատակարարման ծավալն է, 2-րդը` էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը և 3-րդ` սղաճը: Ըստ փորձագետների, այս փաստարկները, որոնք ներկայացնում է ընկերությունը ջրի սակագինը թանկացման համար, հիմնավոր չեն:
Բանախոսներից Արման Ղուկասյանը իր խոսքում նշեց. «Մենք համարում ենք «Վեոլիա Ջուր» ընկարության մտադրությունը ջրի սակագինը բարձրացնել անհիմն: Համաձայն ՀՀ Կառավարության կնքած պայմանագրի որոշ կետերի, այդ ընկերությունը իր վրա ստանձնել է պատասխանատվություն ջրի մատակարարաման համակարգի աշխատանքները բարելավվելու, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների միջոցով, ինչը պետք է նպաստեր ջրի սակագնի նվազեցմանը: Միայն 2017 թվականի ընթացքում ջրի սակագինը արդեն երկրորդ անգամ է բարձրանալու, ինչը անթույլատրելի է: Մենք կոչ ենք անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չբավարարել «Վեոլիա Ջուր» ընկերության հայտը, իսկ ՀՀ իշխանություններին անցկացնել աուդիտ այդ ընկերությունում:»
Ըստ մեկ այլ բանախոս Ծովինար Կոստանյանի, «Վեոլիա Ջուր» ընկարությունը փաստացի հիմքեր չունի ջրի սակագինը բարձրացնելու համար. «Ընկերության պատճառաբանումներից մեկը կարող է լինել գնաճը, բայց ըստ պաշտոնական տվյալների 2017 թվականիի առաջին վեց ամսվա կտրվածքով գնաճը եղել է շատ չնչին՝ 0,5-0,9 տոկոս, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատրաստվում ջրի սակագինը բարձրացնել 8 տոկոսով: Ինչ վերաբերվում է ջրի սպառման նվազմանը, ապա ԱՎԾ-ի տվյալներին համապատասխան, ջրի սպառումը այս տարի ավելացել է 1,2 տոկոսով: Պայմանագրի այս կետը նույնպես չի կարող հանդիսանալ հիմք ջրի սակագնի բարձրացման համար:»
Բանախոսները զարմանալի են համարում, որ մինչ օրս ընդդիմությունն այս հարցը առաջ չի քաշել: Տպավորությունն այն է, որ կարծես հրահանգել են նրանց այդ խնդրին չանդրադառնալ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47