Երկարատև ընդմիջումից հետո երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերադառնում է նոր աշխատանքով։ Երգչուհին Դեր Հովայի հետ նոր տեսահոլովակ է նկարահանել «Դու պիտի ապրես» երգի հիման վրա։ Այս մասին գրում է tert.am-ը:
Երաժշտության հեղինակը Հասմիկ Կարապետյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը, երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է Դեր Հովան, տեսահոլովակը նկարահանել է Toot tv-ի նկարահանող խումբը, որի ռեժիսորը Բորիս Կիրակոսյանն է։
«Երկարատև դադարս ավելի քան արդարացված էր։ Ես շնորհակալ եմ, որ երկրպագուներս հասկանում են դա, որովհետև մայր լինելն այս աշխարհի ամենահաճելի, բայց և ամենապատասխանատու ու բարդ երևույթն է։ Նախընտրում եմ ինքս մեծացնել իմ բալիկին, այդ իսկ պատճառով իմ օրվա մեծ մասն իր հետ եմ անցկացնում։ Բնականաբար, այս ընթացքում ստեղծագործական շատ մտքեր են հղացել, որից մեկը օրեր առաջ ենք իրականացրել։ «Դու պիտի ապրես» երգի հիման վրա տեսահոլովակ ենք նկարահանել։ Երգը վաղուց էր պատրաստ, սակայն չէր ստացվում նկարահանել տեսահոլովակ»,– ասաց Հասմիկը։
Երգչուհու խոսքով`երգը սիրո մասին չէ։ «Այն ավելի գլոբալ թեմայի մասին է։ Հենց անվանումը շատ բան է ասում երգի մասին։ Չեմ ցանկանում շատ բացել փակագծերը։ Պարզապես, պետք է լսել երգը, դիտել տեսահոլովակը և ամեն ինչ պարզ կլինի։ Կարծում եմ` այս երգը արժանի է տեսահոլովակ ունենալու, քանի որ երգն ունի ասելիք. թե՛ երաժշտական, թե՛ խոսքերի առումով։ Դեր Հովան ու ես հաճույքով ենք աշխատել երաժշտական գործիքավորման վրա։ Տեսահոլովակն էլ շատ յուրահատուկ է ստացվել։ Միշտ էլ հետաքրքիր է նոր ռեժիսորների հետ աշխատել, քանի որ ամեն մեկն ունի իր ձեռագիրն ու ընկալման ձևը»,– հավելեց նա։
Ամբողջությամբ՝ tert.am -ում
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02