«Արդեն մեկ տարի գործող Կարեն Կարապետյանի կառավարության կազմում աշխատող Արծվիկ Մինասյանը, սկզբում էկոնոմիկայի, ապա բնապահպանության նախարարի պոստն զբաղեցնելով, այդպես էլ վարչապետի թիմի անդամ չդարձավ։
Օրերս նրան խնդրեցինք գնահատել վարչապետի և կառավարության մեկ տարվա աշխատանքը, որի մասն է կազմել նաև ինքը։ Մինասյանն, ընդհանուր առմամբ, դրական արտահայտվեց նոր կառավարության հասցեին, բայց վարչապետի մասին գնահատականներում ակնհայտ զուսպ էր և վերջում խուսափեց ասել, որ կցանկանար 2018-ից հետո ևս հենց Կարեն Կարապետյանի հետ աշխատել։
Նա ավելի շատ ակնարկում էր Սերժ Սարգսյանի անձը՝ որպես վարչապետի պաշտոնին արժանի թեկնածուի։ «Մենք արել ենք այն, ինչ հնարավոր է եղել։ Բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ նաև տարածաշրջանային, միջազգային, ներքին մի շարք խնդիրներ, բնականաբար, որոշակի ճշգրտումներ, սահմանափակումներ են մտցրել գործողությունների մեջ։ Բայց չմոռանանք, որ մեկ տարին այն ժամանակահատվածն է, երբ պետք է նաև վերաբերմունքը փոփոխվի կառավարման համակարգի նկատմամբ։ Այս կառավարության առաջին խոշոր ձեռքբերումը ես համարում եմ այն, որ մարդկանց մի զգալի հատվածի մոտ արթնացել է վստահություն սեփական ուժերի նկատմամբ, և սեփական նախաձեռնություններով բիզնես գործունեություն ծավալելն ավելի դյուրին է դարձել»,- ասաց պարոն Մինասյանը։
– Դա ո՞ւմ հաշվին կամ ո՞ւմ շնորհիվ եղավ։
– Դուք ասում եք կառավարության գործունեության տեսակետից, ես էլ իմ մասով, իմ պատկերացմամբ եմ դա ասում։ Երկրորդ․ բոլոր ոլորտներում կան թե՛ ձեռքբերումներ, թե՛ խնդիրներ, որոնք լուծման կարոտ են։ Ես մեր մասով կարող եմ խոսել բնապահպանության մասին, որտեղ խնդիրները չափազանց մեծ են, չափազանց շատ են։ Առաջին անգամ մեր երկրում ազգային անվտանգության խորհրդով ընդունվեց բնական պաշարների կայուն օգտագործման հայեցակարգը, որից պետք է բխեն արդեն ռազմավարությունը և կոնկրետ գործողությունը, և որտեղ ամրագրվել են սկզբունքներ։ Դրանք ողջ բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի առումով առաջնորդվող մոտեցումներ են լինելու առաջիկա տարիների համար։ Եվ շատ կարևոր է սա։
– Վարչապետի հետ հեշտ կամ հաճելի՞ է աշխատելը, թե՞ խնդիրներ են լինում, լարվածություն կա։
– Տեսեք, կառավարության յուրաքանչյուր անդամ իր հարաբերությունները կառուցում է նախևառաջ այն լիազորությունների սահմաններում, որ կա իր գործընկերոջ հետ՝ ամրագրված օրենքով և Սահմանադրությամբ։ Վարչապետը համակարգում է նախարարների աշխատանքը։ Նախարարները գործադիր իշխանության կոնկրետ ոլորտի պատասխանատուներ են, և, բնականաբար, այդ ընթացքում կարող են լինել քննարկումներ, կարող են լինել բանավեճեր, կարող են լինել անհամաձայնություններ, և սա ես համարում եմ արդյունավետ կառավարությանը բնորոշ դրսևորում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23