սում են` քաղաքականությունը հնարավորի արվեստն է, առավել ևս երբ խոսքը վերաբերում է միջազգային քաղաքականությանը: Հնարավոր է, օրինակ, ռազմավարական դաշնակից լինել մի երկրի հետ, և ամենաթարմ զինատեսակները վաճառել այդ երկրի թշնամուն: Հնարավոր է միլիարդների պարտք ներել հեռավոր օվկիանոսների այն կողմում գտնվող երկրներին, իսկ մերձավոր հարևան դաշնակցի ձեռքից պարտքի դիմաց գույք վերցնել, հնարավոր է զորքերի տեխափոխման համար վճարել տրանզիտ երկրներին, իսկ կայանատեղ երկրին ոչինչ չտալ: Շարքը կարելի է շարունակել:
Բայց խնդիրը այստեղ չի վերջանում: Երբ այդ նույն քաղաքականության ընձեռած հնարավորություններից փորձում է օգտվել հարաբերական առումով ավելի խոցելի կողմը, ապա առճակատվում է անհաղթահարելի սահմանափակումների` համեմված հովանավորչական ոճի խրատախոսությամբ: Երբ երկիրը փորձում է մի կառույցի հետ առևտրային պայմանագիր ստորագրել տնտեսական կյանքն աշխուժացնելու համար, նրան հիշեցնում են կատարած ու ենթադրյալ «լավությունները», որոնց դեռ Պետրոս Մեծի ժամանակակիցներն են ականատես եղել: Երբ ինչ-որ «ճ դասի» զորավարժություններին մասնակցելը հավասարեցվում է համարյա դավաճանության հետ, կամ փողոցների անվանափոխությունը քննարկվում է արևմտյան իմպերիալիստների տված գրանտների կրճատմանը զուգահեռ, իսկ վարորդական իրավունքների ճանաչման հարցն ընդհանրապես լեզվամշակութային հարթության մեջ:
Իհարկե բոլոր տեսակի հարաբերություններում էլ լինում են դժգոհություններ, փնթփնթոցներ ու այլ զգացմունքներ: Խնդիրը զգացմունքներին չտրվելն է և ողջամիտ լինելն է հարաբերությունների պահպանման համար: Միջազգային հարաբերությունների ներկա փուլում պետությունների փոխկապակցվածությունն անխուսափելի է, և երկրների համար պարզապես անհրաժեշտություն է միմյանց հետ մտնել տարատեսակ հարաբերությունների մեջ` մի դեպքում լինելով ավելի խոցելի, մյուս դեպքում պակաս: Բայց որ բոլորն էլ ինչ-որ չափով խոցելի են, դա փաստ է: Փաստ է նաև այն, որ առավել խոցելին պակաս հնարավորություններից է օգտվում և առաջանում է ասիմետրիկ հարաբերություններ: Հնարավորությունների ասիմետրիան ժամանակին չմեղմելու արդյունքում կարող է բերել հիասթափության և չիրականացված հնարավորությունների իրագործման համար այլ հարթակներ որոնելուն:
Մինչ հայկական իրականության մեջ փորձագետները վախվորած խոսում են հնարավորությունների և ցանկությունների մասին, Մոսկվայում սեպտեմբերի 14-ին «Մոսկվա-Բաքու առանցքը. դեպի Կովկասի նոր աշխարհաքաղաքականություն» խորագրով համաժողով է անցկացվելու, որին հրավիրված են մասնակցելու բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, վերլուծաբաններ: Միջոցառման առաջ մղողներից է ոչ անհայտ Ալեքսանդր Դուգինը: Իսկ ահա Երևանում եվրոպական արժեքների մասին սեմինար կազմակերպողը կարող է զրկվել Ռուսաստան մուտքի վիզայից:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47