ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Մերսի Թեմբոնը նախարարին է ներկայացրել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյին և նրա մասնգիտական փորձը՝ տեղեկացնելով, որ վերջինս պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերի 1-ից։
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։
Նախարարը շնորհավորել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրենին՝ հույս հայտնելով, որ կշարունակվի կառույցի և նախարարության միջև արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Համաշարհային բանկի ներդրումը Հայաստանում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում և կառույցի աջակցությունը համաշարհային ֆինանսատնտեսական էկոհամակարգում։ Նախարարը հույս է հայտնել, որ ՀԲ-ի աջակցությամբ կշարունակվեն ջանքեր գործարդրվել Հայաստանում տնտեսական կայունություն ապահովելու ուղղությամբ, որը կլինի որակյալ և ներառական։
Հաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնն ընդգծել է, որ խիստ ոգևորիչ և վարակիչ է Հայաստանի կառավարության եռանդը, էներգիան և ջանքերը իրականացվող բարեփոխումների նկատմամբ։
Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է ներդրումների ներգրավման և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունը։
Կողմերը կարևորել են մասնավոր հատվածի հետ աշխատանքը և պայմանավորվել առավել մանրամասն քննարկումներ անցկացնել առաջիկա անելիքների վերաբերյալ։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01