Եվրամիությունը չպետք է վանի Թուրքիային, հայտարարել է Մեծ Բրիտանիայի դիվանագիտության ղեկավար Բորիս Ջոնսոնը Տալլինում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, փոխանցում է ТАСС-ը:
«Կարծում եմ՝ մենք չպետք է վանենք Թուրքիային: Թուրքիան մեծ, ռազմավարական տեսակետից կարևոր երկիր է մեզ բոլորիս համար», - ասել է նա:
Ընդ որում, ինչպես հավելել է Ջոնսոնը, «ԵՄ-ի բոլոր երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիան, լրջորեն անհանգստացած են Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված հարցերից, Amnesty International-ի աշխատակիցների, լրագրողների նկատմամբ վերաբերմունքից»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 3-ին նախընտրական հեռուստաբանավեճերի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի համար տեղ չի տեսնում Եվրամիության կազմում: Այս միտքը նա զարգացրել է սեպտեմբերի 5-ին՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: Այնտեղ կանցլերը հայտնել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների հնարավոր դադարեցումը կարող է քննարկման դրվել առաջիկա եվրագագաթնաժողովում, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերին Բրյուսելում: Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները նույն օրը հայտարարել է, որ իր երկրի ղեկավարությունը նույնպես հնարավոր չի համարում Անկարայի հետ բանակցությունների շարունակումը:
Եվրամիության երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Տալլինում տեղի է ունենում սեպտեմբերի 6 – 8-ը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44