Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին Շուշի քաղաքում մասնակցել է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Արցախի նախագահը կարեւոր է համարել ժամանակակից պայմաններին համապատասխանող նման հաստատությունների առկայությունը՝ ընդգծելով դրանց առանձնահատուկ դերակատարությունը Շուշիի շենացման, ինչպես նաեւ Արցախում մշակույթի զարգացման գործում: