Zangi-ն շարունակում է զարմացնել ու ուրախացնել օգտատերերին: Կարճ ժամանակահատվածում շատերի ուշադրությունը գրաված «Լյոխ լյավա» անվանմամբ Արցախի բարբառով ստիկերներին այսուհետև ավելանում է նաև գյումրվա բարբառով «Ի՞նչխ թե» տարբերակը:
Zangi-ի` Արցախի բարբառով փաթեթը օգտատերերին հասանելի դարձավ օգոստոսի սկզբին, իսկ մեկ ամիս անց՝ արդեն պատրաստ է գյումրվա տարբերակը: Առայժմ փաթեթն իր մեջ ներառում է 25 առավել շատ օգտագործվող բառ ու արտահայտություն՝ իլլաջ չունիմ, գուզեմ սեմ օր, ըշտը յոլա, գուրգուրեմգը, քա վաաաայ, ես քեզի սիրեմգը և այլն:
Լատինատառ ու օտարամուտ արտահայտությունների փոխարեն հայերեն բարբառներով արտահայտությունները օգտատերերին շատ է դուր եկել ու շատ արագ սկսել են օգտագործել:
Ի դեպ, գյումրվա բարբառով ստիկերներ ստեղծելու գաղափարի շուրջ համախմբվել են նաև օգտատերերը՝ Արցախի բարբառից հետո ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությանը շատերն են արձագանքել՝ ուղարկելով մի շարք առաջարկներ:
Առաջարկներն այնքան շատ էին, որ այս փաթեթից հետո Zangi-ի թիմն հավանաբար այլ փաթեթներ էլ ստեղծի: Իսկ որտե՞ղ պետք է թիմը ներկայացներ նոր ստիկերները, եթե ոչ Գյումրիում: Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում տեղի ունեցած Տեխնո-ուրբաթ միջոցառման ժամանակ էլ հայտարարվեց՝ հումորային ու հետաքրքիր կերպարներով ստիկերներն արդեն հասանելի են, իսկ ներկաները հենց տեղում գործարկեցին դրանք:
Zangi-ն իր թիմում ունի նաև գյումրեցի աշխատակիցներ, և հավանաբար սա է պատճառը, որ բառերն ու արտահայտությունները ավելի դիպուկ՝ հենց գյումրվա շեշտադրությամբ են ստացվել:
«Առաջարկներն այնքան լավը, օրիգինալ ու հումորային էին, որ դժվարությամբ է ընտրությունն արվել, և կարծում եմ` դա հաշվի առնելով 1 փաթեթով չենք սահմանափակվի»,-իր խոսքում նշեց Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը՝ Sputnik Արմենիայի թղթակցին վստահեցնելով` Լոռվա ու Գավառի բարբառներով ստիկերներ մոտ ապագայում ևս նախատեսվում են: Zangi-ն հասանելի է iOS և Android համակարգերում:
Նշենք, որ Zangi-ն հեռահաղորդակցության ոլորտի ՏՏ ընկերություն է։ Հավելվածը մուտք է գործել շուկա 2015 թվականին և շատ կարճ ժամանակ անց 1.5 միլիոն ակտիվ օգտատեր ունի տարբեր երկրներում: Այն ներկայանում է նույնանուն հաղորդակցման տեխնիկական հարթակով, որի հիման վրա հնարավոր է ստեղծել ժամանակակից կոմունիկացիա ապահովող հավելվածներ և սերվերային լուծումներ, ինչպիսին են՝ տեսազանգեր, ձայնային զանգեր, IP հեռախոսակապ, ակնթարթային հաղորդագրություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2009թ․-ին և 2015թ․-ից սկսած մուտք է գործել միջազգային շուկա։
armeniasputnik.am/
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15