ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիսթին Մութթոնեն (Ավստրիա) Ադրբեջանի նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի ու ԱԳ նախարարի հետ հանդիպումների ընթացքում քննարկել է մի շարք հրատապ հարցեր: Կառույցի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ընտրությունները, հակամարտության կարգավորումը:
Հաշվի առնելով առնելով հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք հանգեցրել են շփման գծում զոհերի, տիկին Մութթոնեն ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հրատապությունը:
Նա նշել է, որ դա չկատարելը կշարունակի հանգեցնել անընդունելի մարդկային կորուստների, ինչպես նաև կխոչընդոտի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և տնտեսական զարգացմանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է առաջնահերթ լինի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ տեղական ղեկավարության համար», - ասել է նա` նշելով, որ առաջիկա ամիսներին նա նույն ուղերձը կներկայացնի Երևանում:
«Այս հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա»,-ասել է նա:
Վեհաժողովի նախագահը նշել է, որ առավոտյան հանդիպելու է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նա կարևորել է միջմշակութային և միջկրոնական շփումները` որպես հակամարտությունների լուծման գործում լրացուցիչ վստահության միջոցներ:
«Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության միջեւ շփումները կարող են լինել լարվածության նվազեցման և համագործակցության խթանման հզոր միջոց», - ասել է նա:
Նա ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությանը, ընդգծելով, որ բոլոր կողմերից պահանջվում է ավելի մեծ քաղաքական կամք և պարտավորություն:
Մութթոնեի այցն Ադրբեջան առաջինն է ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում: Նա Հայաստան կայցելի առաջիկա ամիսներին:
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56