«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Բուզանդ եւ Տերյան փողոցների հատման մասում՝ «Նացիոնալ» հյուրանոցի ետնամասում շուտով շահագործման կհանձնվի հերթական էլիտար բազմաֆունկցիոնալ շենքը: Բուզանդի 12 հասցեում տեղակայված այս շինության նախապատմությունը լի է սկանդալային իրադարձություններով:
Կառավարությունը 2004թ. հունիսին 909-Ն որոշմամբ Երեւանի կենտրոնում հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով առանց մրցույթի՝ հողամասեր տրամադրեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանին (վերջինս 2010 թվականին ավտովթարից մահացել է) եւ մի շարք ընկերությունների: Բուզանդի փողոցին հարող հատվածի (4200 քմ) կառուցապատման իրավունքը տրվեց «Ավանտ Տուր» ընկերությանը: Սակայն մի քանի ամիս անց, Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը փոփոխեց կառավարության այդ որոշումը եւ «Ավանտ-Տուր»-ի փոխարեն գրեց «Վիզկոն» ՍՊԸ:
Գերակա շահ ճանաչված տների բնակիչները հետագայում պարզել էին, որ նույն անձնավորությունները (Պավել Անդերսոն, Սիմոն Աղազարյան, Գագիկ Պապոյան) հանդես են եկել որպես «Նարեկ Շելթեր» և «Վիզկոն» ՍՊԸ-ների տնօրեն կամ հիմնադիր:
«Հետք» էլեկտրոնային պարբերականը դեռեւս 2012 թվականին գրել էր, որ Պավել Անդերսոնն այժմ ԱՄՆ-ում է, ինչպես ինքն է ասում՝ Հայաստանից ուղղակի փախել է: Նա «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, որին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի լիազորմամբ կառավարությունը շնորհել էր կառուցապատման իրավունք Երեւանի Բուզանդի փողոցին հարող հատվածում: «Վիզկոնն» էլ ձեռնամուխ եղավ «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքի՝ Բուզանդի 13-21 հասցեներում ապրող բնակիչներին վտարելու գործընթացին:
Եվ ահա տարիներ անց՝ Անդերսոնը պատմում է, որ կառուցապատման իրավունքի ձեռքբերման համար միջնորդավորված եւ ուղղակի քաղաքապետարանի ներկայացուցիչներին կաշառել է, ընդ որում՝ նա նշում է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի անունները: Մի դեպքում, Անդերսոնի խոսքերով, «Վիզկոնին» տրվելիք իրավունքի համար իր գործընկերոջ՝ Սիմոն Աղազարյանի միջոցով փոխանցել է 550 հազար ԱՄՆ դոլար, մեկ այլ դեպքում, ըստ Անդերսոնի, Կարեն Դավթյանին անձամբ վճարել է ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար:
Բնականաբար, քրեական գործ չէր հարուցվել այս հայտարարությունների առնչությամբ, քանի որ այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն էր ներգրավված այս գործում:
Այնուհետեւ այս տարածքում կառուցապատման իրավունք է ստանում «Դի ընդ էյջ գրուպ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2006 թվականին: Այս ընկերությունն է նաեւ կառուցել «Դալմա գարդեն» մոլի հարեւանությամբ կառուցված էլիտար շենքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23