««Ելք» դաշինքը հանդես է եկել տևական ժամանակ քննարկումների և դաշինքի ներքին վիճակի մասին բազմաթիվ դատողությունների առիթ դարձած նախաձեռնությամբ՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացի վերաբերյալ:
Դաշինքը տարածել է ԱԺ հայտարարության նախագիծ, որով ՀՀ խորհրդարանը ենթադրաբար պետք է հայտարարի ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին, քանի որ այդ կառույցին անդամակցությունը բացարձակապես չի ապահովել Հայաստանի թե՛ տնտեսական ու քաղաքական, սոցիալական զարգացում, թե՛ անվտանգություն: Այդ նախաձեռնության մասին հայտարարեց դաշինքի առաջնորդներից էդմոն Մարուքյանը, հետո նրան աջակցեց Արամ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ լռեց, երբ խոսակցություններ սկսեցին շրջանառվել դաշինքում այդ թեմայով պառակտման հեռանկարի մասին, քանի որ կան տարաձայնություններ: Դաշինքն արձագանքում էր, որ տարաձայնությունը վերաբերում էր նախաձեռնության, այսպես ասած, ճիշտ ժամանակին, ոչ թե բովանդակությանը: Եվ ահա «Ելք»-ը ներկայացնում է ԱԺ հայտարարության նախագիծ՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, որը կլինի սեպտեմբերի 11-ին:
Արդյո՞ք դա նշանակում է, որ «Ելք»-ը հաղթահարել է ներքին տարաձայնությունները և այդպիսով կատարել քայլ առաջ՝ դեպի քաղաքական հասունացման ճանապարհ: Այդ հարցը թերևս պակաս կարևոր չէ, քան բուն նախաձեռնությունը ԵՏՄ մասով, որովհետև գործ ունենք նոր ընդդիմադիր ուժի հետ, որը հավակնում է լրացնել ընդհանուր դաշտում առաջացած վակուումը, հաղթահարել ճգնաժամն ու ՀՀ-ում ձևավորել քաղաքական ընդդիմադիր նոր բևեռ՝նոր ոչ միայն անվանումով, այլ նաև մտածողությամբ, բովանդակությամբ, մեթոդաբանությամբ, որակով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03