«Իրմա» փոթորիկը, որը նորից վտանգավորության առավելագույն աստիճանի է հասել, մտել է Կուբայի տարածք. այս մասին հայտնել է Կուբայի օդերևութաբանության ինստիտուտը։
«Կուբայի տարածք «Իրմա» փոթորիկը մտել է սեպտեմբերի 8-ի երեկոյան Կայո Ռոմանո կղզու մոտակայքում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Ներկայումս փոթորիկը 20 կմ/ժ արագությամբ շարժվում է Կուբայի հյուսիսային ափի երկայնքով, իսկ էպիկենտրոնում արագությունը հասնում է 260 կմ/ժ-ի։
Կուբայի արևելյան շրջաններից արդեն տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ։ Իշխանությունները ստեղծել են տարհանման 45 կենտրոն և 30 ապաստարան։
Associated Press-ը տեղեկացնում է, որ Կարիբյան ավազանում փոթորկի զոհերի թիվը արդեն հասել է 22-ի։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ սեպտեմբերի 10-ի առավոտյան փոթորիկը կհասնի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին, որտեղից արդեն ավելի քան 5.6 մլն մարդ տարհանվել է, իսկ տեղական իշխանությունները նահանգի տարածքում հայտարարել են արտակարգ իրավիճակի ռեժիմ։
Տարհանումներ են սկսվել նաև հարևան Ջորջիա և Հարավային Քարոլինա նահանգներում, քանի որ «Իրման» Ֆլորիդայից ուղղություն է վերցնելու դեպի այս նահանգները:
12:36
12:18
11:44
11:18
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03