«Հանգիտագիրք» պատմագիրքը լրացնում է իրանական պատմության տեղի աղբյուրների բացթողումները: Այն նաև 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող կարևոր աղբյուր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին կայացավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը:
«Այս ձեռագիր մատյանըև ցավոք մինչ այսօր չէր հրատարակվել: Ձեռագրի մասին իմացել ենք Հարություն Հովնանյանի «Պատմություն Նոր Ջուղայի» գրքից: Երևանի ազգային գրադարանից ևս ստացանք պարբերականներում դրա մասին տպագրված հոդվածները: Հասկացանք, որ բոլորը բարձր են գնահատում ձեռագրի արժեքը, և որոշեցինք տպագրել գիրքը»,-ասաց Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության կողմից «Հանգիտագիրք» պատմագրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանյանն ու հավելեց, որ գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում:
Նրա խոսքով՝ «Հանգիտագիրք»-ը 1665-1789 թթ ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլ նաև Իրանում կատարված իրադարձությունների պատմությունն է: Ըստ մասնագետների՝ ներկայացված են այնպիսի փաստեր, որոնք անգամ իրանական պատմագրության որևէ աղբյուրներում չկան:
«Ստեփանոս Երիցի պատմագրքի մասին շատ վաղուց գիտեի: Փերիո Կրթասիրաց միությունը նախաձեռնեց դրա հրատարակությունը, իսկ ինձ առաջարկվեց գրել առաջաբանը և ծանոթագրությունները: Այն 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքի կարևոր աղբյուր է: Իրանցի պատմաբանները ևս բարձր են գնահատում հայկական աղբյուրների արժեքը»,-ասաց գրքի նախաբանի հեղինակ, իրանագետ Վահան Բայբուրթյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհավորեց և ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն ոսկե հուշամեդալ հանձնեց Փերիո Կրթասիրաց միության ներկայացուցչին:
Ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպանության առաջին քարտուղար Հոսեին Շիրխանին:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42