Սեպտեմբերի 9-ին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը նշում է երկրի կազմավորման օրը, ինչի կապակցությամբ միջազգային հանրությունը բալիստիկ հրթիռի նոր փորձարկում է կանխատեսում Փհենյանից:
Ինչպես նշում է ria.ru-ն, Հյուսիսային Կորեայի կազմավորման մասին հայտարարվել է 1948թ. սեպտեմբերի 9-ին, և ամեն տարի այդ օրը նշվում է մեծ շուքով: ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները չեն բացառել, որ այս առիթով Փհենյանը կրկին սադրանքի կդիմի ու նոր փորձարկում կիրականացնի:
Երկրի կազմավորման 69-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեայի կենտրոնական կուսակցական պարբերականը հրապարակել է հոդված, որում նշվում է, որ «քանի դեռ ԱՄՆ-ն թշնամական քայլեր է իրականացնում Փհենյանի դեմ, մեծ ու փոքր նվերներ կստանա Հյուսիսային Կորեայից»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին, հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Փհենյանի դեմ ռազմական գործողության տարբերակը՝ չնայած, որ կցանկանար խուսափել դրանից:
«Ռազմական գործողությունները հաստատ տարբերակ են: Սակայն դրանք անխուսափելի՞ են, անխուսափելի ոչինչ չկա»,-ասել է Թրամփը: Նա նաև նկատել է, որ «ԱՄՆ-ի կողմից ռազմական քայլի կիրառման դեպքում Հյուսիսային Կորեայի համար շատ տխուր օր կգա»:
Նշենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում Կորեական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Արևմուտքը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային փորձարկումներին ու դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը՝ սպառնալով հակառակ դեպքում ռազմական միջամտության դիմել: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն անտեսում է կոչերն ու իր հերթին սպառնում միջուկային զենքով ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին: Հզոր միջուկային փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:
orer.news
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56