Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս դադարեցրել է գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտը և սեպտեմբերի 12-ից կմասնակցի քաղաքային խորհրդի աշխատանքներին։ Ավելի վաղ բոյկոտը դադարեցրել էին նաև ավագանու մանդատների բաշխման կարգից դժգոհ մյուս երկու խմբակցությունները՝ «Հայկական վերածնունդն» ու «Գալան»։ Ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Սուսաննա Աստոյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բոյկոտը դադարեցնելու հարցը համաձայնեցրել են կուսակցության ղեկավարության հետ: ԲՀԿ խմբակցությունն, այդուհանդերձ, հանդես կգա որպես ընդդիմություն։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ինչպիսի նախագիծ էլ ներկայացնի մեծամասնություն ունեցող «Բալասանյան» դաշինքը, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու: «Իհարկե ոչ, եթե կան ի նպաստ Գյումրիի նախաձեռնություններ, մենք էլ կողմ կլինենք»,- ասաց Սուսաննա Աստոյանը: Իշխող Հանրապետականի աջակցությունը վայելող ու 17 մանդատ ունեցող «Բալասանյան» դաշինքը մոտ մեկ տարի ցանկացած նախագիծ հեշտությամբ կարողանում էր հաստատել ավագանիում։ Մյուս երեք խմբակցությունները միասին 16 մանդատ ունեն։ Անցած տարի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում Հանրապետականի ու քրիստոնեա-դեմոկրատների կազմած «Բալասանյան» դաշինքն ավելի քիչ ձայներ էր հավաքել, քան 3 ընդդմադիր ուժերը միասին։ Ընտրություններից հետո, սակայն, ՀՎԿ-ից ու ԲՀԿ-ից մեկական մանդատ բոնուսային կարգով բաժին հասավ «Բալասանյան» դաշինքին, որն այդպիսով մեծամասնություն կազմեց, քաղաքապետի պաշտոնն էլ երկրորդ անգամ ստանձնեց Սամվել Բալասանյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02