Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի նորոգումն այս տարի էլ չի իրականացվի: Մարզադպրոցը, որի հիմնանորոգման աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերում է եղել դեռևս 2013 թվականից, մինչ այժմ չի վերանորոգվել:
2017 թվականի պետական բյուջեով նախատեսված էր ըմբշամարտի մարզադպրոցի վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները՝ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ փաստելով, որ հայտարարվել է մրցույթ և ընտրվել է նաև կապալառու կազմակերպությունը:
«Մայիսի 16-ին սկսվել են նախագծման աշխատանքները և, համաձայն պայմանագրի, ավարտվելու են սեպտեմբերի 16-ին: Այսինքն՝ այս ամսվա վերջին քաղաքաշինության պետական կոմիտեն կունենա մարզադպրոցի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ ինչ մնում է շինարարական աշխատանքները սկսելուն, ապա ենթադրվում է, որ քաղաքաշինական պետական կոմիտեի կողմից անպայման կընդգրկվի 2018 թվականի պետական բյուջեի նախագծում: Այս խնդիրը պարզ կդառնա 1-2 ամսից»,- նշեց Ալբերտ Մարգարյանը:
Այս մարզադպրոցում է մարզվում աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:
Մարզադպրոցը զուրկ է ոչ միայն հանդերձարաններից, այլև տարրական բոլոր պայմաններից, անմխիթար վիճակում է:
Մարզադպրոցը օլիմպիական չեմպիոնի անունով է անվանակոչվել 2015-ի հունիսին:
Արմենուհի Մխոյան
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55