«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Սաղաթելյանը նշեց, որ հանձնաժողովում համաձայնագիրը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել:
Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստեղծվել է երկկողմանի՝ նախաձեռնող երկրների և գիտնականների համար շահավետ պայմաններով։
Արման Սաղաթելյանը նշեց, որ համաձայնագրում միայն Հայաստանի մասնաբաժինը 50 մլն դոլարի է հասնում, ինչը Հայաստանի համար լուրջ միջոցներ է:
«Այս համաձայնագրի շարունակությունը մեզ հնարավորություն է տալիս պահպանել մեզ մոտ գիտական օջախները, դպրոցները, որ ունենք, որովհետև անհատ գիտնականներն այս կամ այն ոլորտում իրոք կարող են ինչ-որ պահ անելիք չունենալ և ստիպված են գնալ և այլ թիմերում արտադրանք ապահովել: Հիմա այս պարագայում թիմերին է հնարավորություն տրվում աշխատել»,-ասաց նա:
Արման Սաղաթելյանը նշեց, որ նաև հարցեր են լուծվում այն կառույցների համար, որոնք շատ ավելի առաջ են գնացել, քան տնտեսությունն է:
«Ունեք գիտական հաստատություններ, որոնք տիրապետում են միջոցների, որը տնտեսությունն ի վիճակի չէ մարսել»,-ասաց նա և նշեց, որ օրինակ Հարավային Կորեան, որը համաձայնագրին միացած է, հետաքրքրված է Հայաստանի հետ զարգացնել նման նախագծեր
tert.am
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47