ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին հարցերի թվում քննարկում է կառավարության ներկայացրած՝ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ միջազգային կենտրոնը ստեղծվել է 1992-ին, որին Հայաստանը միացել է 1994-ին: Այն ստեղծվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից:
«Խորհրդային Միության փլուզումից հետո գիտությամբ զբաղվող գիտնականները ստիպված էին թողնել իրենց երկիրը՝ վերացել էր կենտրոնական ֆինանսավորումը, և շատ երկրներ հայտնվեցին վատ վիճակում, այդ թվում նաև Հայաստանը: Այդ ժամանակ Հայաստանին Մոսկվայից տրվող ֆինանսավորումը հասնում էր 600 մլն ռուբլու»,-ասաց Սամվել Հարությունյանը՝ հավելելով, որ անդամակցության ընթացքում, մինչև նոր համաձայնագրի ստորագրումը կառույցի կողմից Հայաստանին տրամադրվել է 45 մլն դոլար, ֆինանսավորվել է ավելի քան 170 գիտական ծրագիր, որոնց մասնակցել էր 1700 գիտնական:
«Հիմա Հայաստանի հետ աշխատելու ցանկություն կա, լավ ծրագիր է, օգուտ ենք ստացել, միայն 2000-ին մեր բյուջեն ավելի քիչ է գիտությանը ֆինանսավորել, քան տրված ֆինանսավորումն է»,-ասաց նա:
«ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, արդյո՞ք համաձայնագրում զանգվածային ոչնչացման զենքերի մասին առնչվող կետ կա և այդ կոնտեքստում ՀՀ-ի հնարավորությունները սահմանափակվո՞ւմ են, մասնավորապես, Իրանի հետ ատոմային էներգիայի առումով համագործակցությունը:
Սամվել Հարությունյանը պատասխանեց, որ ոչ մի կետ չկա Իրանի և որևէ այլ երկրների հետ համագործակցության սահմանափակումների առումով:
«Ինչ վերաբերում է միջուկային աշխատանքներին, ծրագիրը, որ հաստատվեց, կոմերցիոն իմաստ ուներ, ընդգրկվեցին մարդիկ, ովքեր նախկինում ռազմարդյունաբերությամբ են զբաղվել, հիմա փորձում են ավելի խաղաղ նպատակով օգտագործել: Այս տարբերակում այդ կետը, որ նախնականում կար, 2015-ից չկա, կոմերցիոն չի համարվում»,-ասաց նա՝ հավելելով, որ ռազմարդյունաբերության փորձն ամենևին կարևոր չէ, և իրավունքների հարցում բացարձակապես որևէ սահմանափակում չկա, դա մեր ինքնիշխանության որոշելիքն է:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47