Սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության ընթացքի մասին:
Փաշինյանը հիշեցրեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, որի հիմնարկեքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, սկսվել է դեռևս 2012-ին և պետք է ավարտին հասցվեր հինգ տարվա ընթացում, սակայն դրա հետ կապված ոչ մի հետագա տեղեկատվություն չկա:
«Դա հիմք է տալիս ենթադրելու, որ այդ ՀԷԿ-ը չի կառուցվելու, չի կառուցվում: Դա խնդրի հետ առնչույթուն ունի այնքանով, որ մենք Իրան-Հայաստան արդեն բազմաթիվ տնտեսական լուրջ ծրագրեր, ըստ էության, ձախողել ենք և ո՞րն է երաշխիքը, որ այս համաձայնագիրը կիրականացվի»,-ասաց Փաշինյանը:
Վախթանգ Միրումյանը խոստովանեց, որ շինարարության վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում` միաժամանակ խոստանալով` ճշտելու դեպքում տեղեկություն տրամադրել:
Նիկոլ Փաշինյանը նույն հարցն ուղղեց նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, հիշեցնելով, որ ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ է տեղի ունեցել՝ ընդգծելով, որ միգուցե ի՞նքը տեղեկություն ունի ՀԷԿ-ի շինարարության հետ կապված: Ի պատասխան` Գագիկ Մելիքյանն ասաց, որ բանակացություններ են ընթանում շինարարությունն սկսելու հետ կապված:
«Փաստորեն էս դեպքում էլ գործ ունենք Կարգին հաղորդման հայտնի՝ «պատուհանը դրիմ» իրավիճակի հետ»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ապա իր ելույթում շարունակեց` «Նախկինում եղած վիճակագրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ մի երկու ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը` լուսամուտ, լուսամուտը` «ֆոռտչկա» ու էդպես կփակվի»:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47