Ազգային ժողովում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված դրույթների նախագծերի փաթեթի քննարկմանը ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկվում է գենետիկ ինժեներիայի հարցը, սակայն օրենքում սահմանում այդպես էլ չկա, թե ինչ է դա նշանակում:
Նա նկատեց, որ օրենքներում մի շարք նման դեպքերի է հանդիպում, երբ որևէ հասկացություն կա, սակայն հասկանալի չէ, նկարագրված ու սահմանված չէ, թե ինչ են հասկանում այդ հասկացությունը կիրառելով:
«Չեմ ասում, թե Հայաստանում սաղի գեները ձևափոխեցին, մոդիֆիկացրեցին, բայց մոտեցման խնդիր է, մոտեցումը ճիշտ չէ, հենց Սահմանադրության տեսակետից ճիշտ չէ: Այսինքն՝ անտառը սահմանում ենք, եվգենիկական փորձերը, օրինակ, չենք սահմանում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե այս ամենն իրեն հիշեցնում է Սասունցի Դավթի էպոսը: «Երբ Սասունցի Դավիթին ասում են՝ առյուծը եկել է, փողոցը փակել է, ասում է՝ առյուծն ի՞նչ է, իմա՞լ առյուծ: Ասում են՝ գազանների ջոջն է առյուծ, մարդկանց կուտի: Ասում է՝ հեռվից կուտի՞, թե՞ մոտիկից: Հիմա, ժողովո՛ւրդ ջան, եկեք հասկանանք՝ գենետիկ ինժեներիան հեռվի՞ց է ուտում, թե՞ մոտիկից»,-ասաց նա:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հարակից զեկուցող Հակոբ Հակոբյանին ամբիոնի մոտ հրավիրելիս կատակեց. «Եկեք, մի հատ տեսնենք՝ մոտիկի՞ց է ուտում, թե հեռվից»:
«Հարկավոր է Դավիթ դառնալ, նոր նման հարցի պատասխանել: Մենք այսօր Դավիթ չենք»,-կատակով պատասխանեց նա, ապա հավելեց. «Մեր օրենսդրական դաշտում չկա որևէ իրավական ակտ դրա վերաբերյալ, մենք առաջին քայլն ենք անում: Հիմնական զեկուցողն էլ ընդունեց, որ սա անենք, հետո մնացածը կանենք: Սկզբից շարժվենք, հետո կանոնակարգվենք»:
Հիմնական զեկուցող, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ ընդգծեց, որ գործունեության տեսակի լիցենզավորման ձևի մասին է քննարկումը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47