«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչիկ Կոսյանը, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվողներից մեկը՝ Արարատ Նիկողոսյանը, նախկինում դատապարտված են եղել:
Ներկայումս 25-ամյա երիտասարդները հասցրել են դատապարտվել 21-22 տարեկանում, սակայն, ինչպես տեսնում ենք, անցյալից դասեր չեն քաղել:
Խաչիկ Կոսյանը չունենալով վարորդական իրավունքի վկայական ՃԵԿ-ի կանոնները խախտել է և իրեն պատկանող ավտոմեքենայով վրաերթի ենթարկել երկու աղջիկների, անզգուշությամբ նրանց մահ պատճառել, ապա թողել է դեպքի վայրը և հեռացել:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի 04.08. 2010թ. դատավճռով Կոսյանը մեղավոր է ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով և պատիժների համակցությամբ դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման:
Միևնույն ժամանակ՝ նա 3 տարի ժամկետով զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և տուգանվել 250.000 ՀՀ դրամի չափով:
Սակայն ինչպես պարզում է դատվածությունը Կոսյանին չի խանգարել, որպեսզի ընդունվի և աշխատանքի անցնի ԴԱՀԿ ծառայությունում:
Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով մյուս կասկածյալ՝ Արարատ Նիկողոսյանը 21 տարեկան հասակում դատապարտվել է խուլիգանության համար:
28.02.2010թ. Երևանի Նոր Արեշ թաղամասի 7-րդ և 42-րդ փողոցների հատման մասում Ռ.Ա.-ն և Արարատ Նիկողոսյանը խմբի կազմում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը Ա. Մ.-ի, Մ. Ա-ի և Գ. Ի-ի նկատմամբ բռնություն գործադրելու հետ զուգորդված կատարել են խուլիգանություն:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավճռով Արարատ Նիկողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել է տուգանքի 200.000 ՀՀ դրամի չափով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 04-ին՝ ժամը 23. 00-ի սահմաններում, ավտոմեքենան վարելու համար արված դիտողությունը 58-ամյա տղամարդու համար կյանք է արժեցել։
Մի խումբ երիտասարդներ՝ վրդովվելով նկատողությունից հարձակվել են տղամարդու վրա ու հենց նրա տարեց մոր աչքի առաջ ծեծելով սպանել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից):
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22