Հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստան ներմուծվող արտադրական նշանակության մեքենասարքավորումները և հումքը սահմանին կազատվեն ավելացված արժեքի հարկից: Ազգային ժողովը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ փոփոխության նպատակն է տնտեսավարողներին հնարավորություն տալ ունենալ շրջանառու միջոցներ, դրանք ուղղել տնտեսական գործունեության ընդլայնմանը:
«Այն ավելացված արժեքի հարկը, որը արտադրական նշանակության մեքենասարքավորումների և հումքի ներմուծման ժամանակ չի վճարվի սահմանին, կվճարվի այդ սարքավորումների օգտագործմամբ արտադրված ապրանքների հետագա իրացման փուլում: Կարող ենք թե ֆինանսական, թե ժամանակի առումով սա համարել համարձակ նախաձեռնություն, քանի որ ժամանակի ընթացքում եկամտային ազդեցությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 40 միլիարդ դրամի, սակայն կարծում ենք, որ երկարաժամկետ հատվածում այս միջոցառումը էական միջամտություն է ունենալու տնտեսական գործունեությունն ակտիվացնելու առումով»,- ասաց Միրումյանը:
Միրումյանը հավելեց, որ օրենքի ընդունման դեպքում այն հետադարձ ուժ է ունենալու, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարող են լինել ընկերություններ, որոնք ունեն արտադրական նշանակության մեքենասարքավորումներ և հումք ներմուծելու համար՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը:
«Մենք չենք ցանկանում ստեղծել մի իրավիճակ, որ նման ներդրումային ծրագրեր ունեցող կազմակերպություները մի քանի ամիս ևս սպասեն մինչև օրենքն ուժի մեջ կմտնի»,- մանրամասնեց նա:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44