Երեւանի ավագանու այսօրվա նիստում ներկայացվեց օրակարգային 18-րդ հարցը, որով առաջարկվում էր «Ա.Վ.Ա.Ս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.31 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի:
Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքացիների խնդիրն այն է, որ նրանք տեղեկացված չեն: «Նրանք չեն իմանում ինչ է կատարվում այս պատերի ներսում, այս նիստերի ժամանակ եւ մյուս նիստերի ժամանակ, թե ինչպես են մեր հողատարածքներն այս ու այն կողմ շպրտվում, նվիրվում եւ մեր մտահոգությունը հենց դրանում է: Մեր տարածքները չի կարելի նվիրաբերել կամ այլ նպատակների համար օգտագործել»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը, մինչդեռ ավագանու որոշման նախագծով ՍՊԸ-ին պատկանող հողի նպատակային նշանակությունն էր ընդամենն առաջարկվում փոփոխել:
«Շատ հանգիստ ձեւով այդ տարածքները կարելի է կանաչապատել: Դուք ինչու չեք ցանկանում այնտեղ անտառներ տնկել… դա անթույլատրելի է, դա չի կարելի թույլ տալ, «Երկիր ծիրանի» խմբակցությունը եւ ես վստահ եմ, որ բոլոր քաղաքացիներն էլ դրան դեմ են, բոլորն էլ ցանկանում են մաքուր օդ շնչել»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով ավագանու ընդդիմադիր անդամի պնդմանը՝ ասաց. «Հարգելիս, դուք սկի հողն ու գույքը չեք տարանջատում իրարից, դուք ի՞նչ գիտեք՝ որն ա թույլատրելի, որը թույլատրելի չի»: Մարինա Խաչատրյանը հակադարձեց Տարոն Մարգարյանին. «Խնդրում եմ ձեզ կոռեկտ պահեք, դուք չպետք է ասեք ես որն եմ տարանջատում, ինչ չեմ տարանջատում»:
Աղբյուրը՝ armtimes.com
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02