Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հեղինակած «Ծովային ելքի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում 1919-1920թթ» գիտական մենագրության շնորհանդեսը:
Գրքի հեղինակն ընդգծեց, որ իր գիտական ուսումնասիրությունների կիզակետում մշտապես գտնվել են Հայաստանի Առաջին Հանրապետության միջազգային դրությունն ու արտաքին քաղաքականությունը։
«Սա այն պարզ պատճառով, որ առաջին Հանրապետության ժամակաշրջանը հայ ժողովրդի պատմության համար կարևորագույն ժամանակաշրջան էր։ Առաջին Հանրապետության հիմնադրմամբ հիմք դրվեց Խորհրդային Հայաստանին և մերօրյա 3-րդ Հանրապետությունը։ Առաջին և Երրորդ Հանրապետությունների միջազգային դրության և արտաքին քաղաքականության նմանությունները շատ-շատ են։
Ուսումնասիրելով Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը, վեր հանելով ձեռքբերումները՝ լուրջ պատգամներ ենք վերցնում այսօր ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար»,- ասաց Շիրակ Թորոսյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ մենագրությունը հեղինակելիս ինքն խորությամբ ուսումնասիրել է ծովային ելքի հիմնախնդիրը և դրա ենթատեքստում նաև հայ-վրացական, հայ-ռուսական, հայ-հունական, հայ-ֆրանսիական հարաբերությունները։
«Ծովը շատ կարևոր ատրիբուտ է պետության համար։ Իսկ Հայաստանը, որ պատմականորեն ունեցել է ծով, ընդամենը ձգտում էր առաջին Հանարապետությա սահմաններում ևս ծովային փոքրիկ ելք ունենալ։ Գրեթե բոլոր երկրները ընդդիմացան դրան։ Եթե կային մեծ տերություններ, որոնք ստորագրել էին Հայաստանին Տրապիզոնով կամ Բաթումով ծովային ելք տրամադրելու համաձայնագիրը, վերջում իրենք իսկ մերժեցին սեփական ստորագրությունները»,- նշեց Շիրակ Թորոսյանը։
Գրքի շնորհանդեսին ներկա ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն իրենց հերթին բարձր գնահատեցին մենագրությունը՝ նշելով, որ այն գործնական նշանակություն ունեցող աշխատություն է։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02