ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը ԱԺ-ում.
«Մեկնարկեց աշնանային նստաշրջանը, որը հագեցած է լինելու թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքական օրակարգերով: Ավելին, խորհրդարանը պետք է ընդունի օրենքներ, որը կապահովի մեր երկրի ամբողջական անցումը խորհրդարանական համակարգին:
Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ պետք է նշեմ, որ, չնայած, տարին ընտրական էր, բայց թե՛ տնտեսական ակտիվությամբ, թե´ արտահանման և թե´ զբոսաշրջության աճի դրական միտումներն ակնհայտ են: Անելիքները շատ են:
Հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ու ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, անվտանգության խնդիրները շարունակելու են առաջնային մնալ մեր պետության համար:
Ելնելով վերոնշյալից՝ ևս մեկ անգամ պետք է ամրագրենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այն է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին ոչ միայն վերանայման կարիք չունեն, այլ նաև ունեն ընդլայնման միտումներ:
Արտաքին քաղաքական ոլորտում կարևորագույն խնդիրներից է Արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը: Ադրբեջանը շարունակում է մերժել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ խոչընդոտելով խաղաղ բանակցություններում ակնկալվող առաջընթացը:
Իսկ առաջընթաց ապահովելու համար Ադրբեջանը պետք է, նախ և առաջ, ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Այդ իրավունքը աստվածատուր է և անքակտելի: Սա պետք է գիտակցեն բոլորը: Արցախի անկախությունն այլընտրանք չունի»:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03