ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե երեկ ԱԺ-ում էր իրենց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով սպառիչ պատասխաններ տվեց հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերին, հիշեցրեց իրենց 15 կետանոց նախընտրական ծրագիրը և ասաց, թե շարունակում են «տեր լինել իրենց ծրագրին»:
«Մեր առաջնորդը հստակ նշեց, որ որոշակի ոլորտներում տեղաշարժեր կան՝ վարկային տոկոսադրույքների համեմատական իջեցում և այլն, բայց մենք հավատարիմ ենք մնում մեր ծրագրերին և ասում, որ դրանց այլընտրանք չկա»,-ասաց նա և նշեց, թե դրա համար ԱԺ-ում նախագծեր են ներկայացրել:
Մելքումյանը նաև անդրադարձավ կառավարության աշխատանքին և ասաց. «Կարծում եմ՝ այնուամենայնիվ իրականացնող ջանքերին՝ տեսանելի տեղաշարժեր չենք նկատում։ Իհարկե, մասնագետները կասեն՝ արագ փոփոխություններ չեն կատարվում, բայց քաղաքական մեծամասնությունը նույնն է, և պետք է հետևողական լինեն, որ իրենց հնգամյա ծրագրերը կատարվեն»:
ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև «ԵԼՔ» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրին, անպայման քննարկելու ենք, բայց միանշանակ լրջորեն պատրաստվում ենք լսել այն ռիսկերի գնահատականները, որոնք պետք է ներկայացվեն, առայժմ այդ ռիսկերի գնահատականները չենք լսել»,-ասաց նա և մանրամասնեց, թե ռիսկ ասելով ինչ նկատի ունի:
«Խոսքը վերաբերում է 100 000-ով մեր համաքաղաքացիներին, այսինքն՝ ՌԴ-ում աշխատող աշխատանքային միգրանտներին, ամսական 150 -180 մլն դոլար կազմող տրանսֆերտներին, անվտանգության համակարգին: Քննարկել միշտ էլ կարելի է, բայց վերջնական որոշումը կայացնելը տեղաբաշխված է մեր ծրագրերում: Մենք կողմ ենք քվեարկել ԵԱՏՄ-ին, և լուրջ հիմքեր պետք է լինեն, որ կարողանանք մեր տեսակետները փոփոխության ենթարկել»,-եզրափակեց նա:
tert.am
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47