Իրանի նախագահ Հասան Ռուհանին կառավարության ձևավորումից հետո նպատակ ունի փոխոփոխություններ կատարել նաև տարածքային կառավարման համակարգում: Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջին փոփոխությունը կատարվել է Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատկան նահանգում, որի նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադեն նշանակվել է ԻԻՀ ներքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ: Նախատեսվում է, որ գործող նահանգապետերի մի մասը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իսկ մի մասի դեպքում տեղափոխություն կլինի՝ մի նահանգից կտեղափոխվի մյուս նահանգ:
Ըստ նրա, նահանգապետերի փոփոխությունը պայմանավորված է երեք գործոնով՝ անվտանգային, տնտեսական և քաղաքական: Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կենտրոնական իշխանությունը կարիք ունի վերանայելու նահանգներում անվտանգության ապահովման գործընթացը:
Իրանի նահանգներից յուրաքանչյուրը առանձնահատուկ տնտեսական քաղաքականություն է վարում, որը կապված է սահմանակից երկրների հետ ունեցած կապերի, նահանգում առկա բնական ռեսուրսների և այլ գործոնների հետ: Այդ առումով երկրի տնտեսության զարգացման գործում նահանգապետերը կարևոր դերակատարություն ունեն:
«Ինչ վերաբերում է քաղաքական գործոնին, ապա Իրանի 31 նահանգի ղեկավարների մեծ մասը պաշտոնավարում է 4 տարուց ավել, և նախագահական վերջին ընտրություններից հետո Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած գործընթացներով պայմանավորված կարիք կա ձևավորելու նահանգապետերի այնպիսի կազմ, որն ընդունելի կլինի ԻԻՀ քաղաքական կյանքում ազդեցություն ունեցող տարբեր խմբերի կողմից»,-գրում է նա:
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55