Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ելույթ ունեցավ՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին:
«Դուք շատ պարզ ասում եք՝ եթե վարկառուն վարկ է վերցրել և պետք է վարկը հետ վերադարձնի, նա պետք է ավել գումար վճարի: Եթե նա վարկ է վերցրել, տոկոսադրույքը վճարում է վերցրած գումարի համար, եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք՝ բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետև 10 կամ 15 օր հետո բանկը կկարողանա նոր վարկառու գտնել, այդ 15 օրվա տոկոսը ես պետք է նրանից վերցնեմ, որպեսզի բանկը հանկարծ չտուժի: Է, բա քաղաքացի՞ն»,- հայտարարեց Հ. Հակոբյանը:
Նկատելով, որ Ն. Երիցյանն իրեն չի լսում՝ պատգամավորն ասաց՝ «չի լսում, է՜», ինչը նիստին ներկա պատգամավորների մոտ ծիծաղն առաջացրեց:
Այնուամենայիվ, Հ. Հակոբյանը շարունակեց. «Այսինքն՝ մեր նպատակը ո՞րն է: Այս 12, 13 հոդվածներով դուք պահում եք բանկի շահը: Հո ես չե՞մ ասում բանկի շահը չպաշտպանենք, բայց առաջինը պետք է քաղաքացու շահը պաշտպանենք: Այդ դեպքում բերեք՝ ասենք ամեն բանկ մտնողին՝ 100 դոլար փող վճարի, որովհետև դու բանկի օդն ես շնչում»:
168.am
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55