ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հաշվետվության՝ 2017 թվականի 8 ամիսների արդյունքներով պետական և համայնքային բյուջեյից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն դոլար: 2017-ի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ 328 մլն. դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 տոկոս և 26.3 տոկոս):
2017-ի համար գոևրծադիրը կանխատեսել է 834 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, իսկ հաշվետու ժամանակահատվածում կատարողականը կազմել է 45 տոկոս: Հաշվետվության մեջ նշվում է, որ ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը, որի միջոցներով մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 մլն դոլարի ներդրումով: Մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։
Ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը: Ներդրումների պաշտպանության և վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ էլ մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը, ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը, որով կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք և գրանցում Հայաստանում:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03