Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ տարեկան համաժողովին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդես է եկել կիբերհանցագործությունների դեմ պայքարի և այդ համատեքստում թվային ապացույցների օգտագործման ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ ելույթով:
Այս մասին տեղեկացնում է prosecutor.am կայքը։
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը միտված միջազգային իրավական օգնության Հայաստանի իրավապայմանագրային դաշտը:
Նշելով, որ ընթացող համաժողովը կնպաստի դատախազների միջազգային ցանցում ընդգրկված երկրների իրավասու մարմինների միջև իրավական համագործակցության արդյունավետության բարձրացմանը՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտադրում է կատարել հատկապես առկա խնդիրների, մասնավորապես ազգային օրենսդրություններում առկա հակասությունների վերացման, դատախազությունների ղեկավար մարմինների դերակատարման ուժեղացման անհրաժեշտության վրա:
«Սրանք առանցքային խնդիրներ են 21-րդ դարում, երբ հանցավորությունն այլևս սահմաններ չի ճանաչում, երբ, օրինակ, հանցագործությունների միջոցով ստացած եկամուտները բանկային օպերացիաների միջոցով փոխանցվում են այլ երկրներ, երբ երկրաչափական պրոգրեսիայով աճում է համացանցի միջոցով իրականացվող հանցագործությունների քանակը: Այս երևույթներն ունեն գլոբալ բնույթ և իրենց մեջ ներառում են անդրազգային տարրեր, ինչը առանցքային է դարձնում կիբերհանցագործությունների հակազդման արդյունավետ միջոցների կիրառման առումով միջազգային համագործակցությունը»,- նշել է Արթուր Դավթյանը:
Ելնելով ուժգնացող մարտահրավերներից՝ ՀՀ գլխավոր դատախազը անհրաժեշտ է համարել համակարգչային հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու համար միջազգային համագործակցության կարևոր ուղղություն դարձնել քրեական գործերով համատեղ ապացույցների ձեռքբերումը: Նաև այդ նպատակով Հայաստանի կողմից առաջարկվել է ստեղծել համացանցային on-line ընդհանուր ռեսուրս, որի միջոցով ինչպես կիբերհանցագործությունների դեմ պայքարի բուդապեշտյան պայմանագրին միացած, այնպես էլ չմիացած երկրները կարող են ստեղծել համապատասխան հարցումների համար անհրաժեշտ տեղեկություններ և տվյալներ պարունակող անհատական բազաներ:
Պեկինում ընթացող համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը շարունակում է նաև երկկողմ հանդիպումներ անցկացնել տարբեր երկրների գլխավոր դատախազների, պատվիրակությունների ղեկավարների հետ: Դրանց ընթացքում քննարկվում են իրավական փոխգործակցության ակտիվացմանն ուղղված հնարավոր քայլերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47