Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր հայտարարել է, որ հարգում է Գասպարիին և իր աշխատակիցներին հրահանգել է սուրճ հյուրասիրել նրան։ Իսկ նրա հասցեին հնչած մեկնաբանությունները համարում է հումոր։
Փաստաբանների պալատի նախագահը հարգում է Գասպարիին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արա Զոհրաբյանը։
«Հրահանգել եմ, որ լավ վերաբերվեն։ Եթե սուրճ է ուզում, սուրճ հյուրասիրեն, ջուր է ուզում` ջուր տան։ Ես ինքս էլ հարգում եմ նրա արածը»,– ասաց Զոհրաբյանը` անդրադառնալով սեպտեմբերի 9-ին ակտիվիստ Վարդգես Գասպարիի` Փաստաբանների պալատի դիմաց անցկացրած բողոքի ակցիային։
Ինչ վերաբերում է Գասպարիի ակցիայի վերաբերյալ հնչած վիրավորական ու ծաղրական մեկնաբանություններին, Արա Զոհրաբյանը դրանք «հումոր» որակեց։ «Հաջող, թե անհաջող, չորակեմ, բայց հումորի շարքից էր»,– ասաց ՓՊ նախագահը։
Հիշեցնենք, սեպտեմբերի 9-ին, Փաստաբանների Պալատի նախագահի ընտրության օրը Վարդգես Գասպարին հերթական բողոքի ակցիան էր իրականացրել` պառկելով պալատի շենքի մուտքի դիմաց։ Նրա ձեռքում պահված պլակատի վրա գրված էր. «Փաստաբանների պալա՞տ է, թե՞ դատախազության գործակալություն»։
Ավելի ուշ Գասպարիի ակցիան սոցիալական կայքերում տարատեսակ մեկնաբանությունների ու որակումների արժանացավ։
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32