Հայաստանի արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնմանն ուղղված խորհրդակցությունների շարքում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանին Չեխիայի և Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաև առկա խնդիրների ու խոչընդոտների վերաբերյալ զեկուցել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը նաև առաջարկներ է ներկայացրել վերոնշյալ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների և առկա խնդիրների լուծման վերաբերյալ:
Խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ հաջորդ տարի Հայաստանը նշելու է Չեխիայի և Սլովակիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է, որ քառորդդարյա այդ հոբելյանը նշվի իրական ձեռքբերումներով:
«Ես ուրախ եմ, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-չեխական հարաբերությունները, ինչը շատ տեսանելի է հատկապես բարձրաստիճան փոխայցելությունների առումով, որոնք իրենց դրական ազդակներն են փոխանցում համագործակցության բոլոր ոլորտներին: Եվ շատ կարևոր է, որ այդ այցելությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կատարվել են կամ որոշ մասը գտնվում են ընթացքի մեջ:
Չեխիայի Հանրապետությունն ունի զարգացած տնտեսություն: Հայաստանի համար ես այդ երկիրը համարում եմ կարևոր գործընկեր: Չեխիան կարող է մեծ ներդրում ունենալ մեր տնտեսական առաջընթացի գործում: Կարծում եմ՝ և՛ մենք, և՛ մեր քաղաքացիները տեսնում են զբոսաշրջության ոլորտում աշխուժությունը, և այստեղ իրենց ներդրումն ունեն նաև չեխ զբոսաշրջիկները, որոնց թիվը թեև շատ մեծ չէ, այնուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընթացիկ տարվա անցած յոթ ամիսներին այդ թիվն ավելացել է 20 տոկոսով: Սա վերաբերում է նաև Սլովակիայի հետ հարաբերություններին: Կարծում եմ՝ և՛ Չեխիան, և՛ Սլովակիան մեզ համար զբոսաշրջության զարգացման ոլորտում կարևոր գործընկերներ են, այնպես որ պետք է այս ոլորտում աշխատանքներն ակտիվացնել: Տեղյակ եմ կայացած հանդիպումների մասին, գիտեմ հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների, կոնկրետ ծրագրերի մասին, բայց կցանկանայի, պարո՛ն Սեյրանյան, որպեսզի հիմա Դուք համակարգված խոսեք մեր անելիքներից, և իհարկե, եթե կան խնդիրներ, առաջին հերթին՝ այդ խնդիրների մասին, որոնց լուծումը, իրոք, կբերի տնտեսական աշխուժության»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայ-չեխական և հայ-սլովակյան տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
10:45
10:19
10:03
13:03
18:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03