«ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մասին քննարկումները զավեշտի են հասցված»,- Ազգային ժողովում պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցին՝ թե ինչով է պայմանավորված զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը՝ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի Զինված ուժերը երկար տարիներ մասնակցում են երկկողմ, բազմակողմ հարյուրավոր միջոցառումների։
«Մենք տարեկան մասնակցում ենք հարյուրավոր միջոցառումների և չենք մասնակցում տարեկան հազարավոր միջոցառումների։ Կոնկրետ ՆԱՏՕ-իզորավարժությանն ի սկզբանե հայկական կողմը մասնակցելու որոշում չի ունեցել։ Դեռևս մարտ ամսին հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրել է գործընկերներին, որ այդ զորավարժությանը չի մասնակցելու՝ ելնելով այդ զորավարժության կամ ՆԱՏՕ-ի հետ մեր խնդիրների չհամընկնելու կամ ուղիղ մեր օրակարգային հարցերին չանդրադառնալու առումով։ Շաբաթներ առաջ մենք տարածաշրջանում միակ երկիրն էինք, որ Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության, որտեղ մենք ունեցել ենք լուծելու խնդիր»,- մանրամասնեց նախարարը։
Նրա կարծիքով այս աղմուկի պատճառներից մեկն այն է, որ պաշտպանության նախարարության կողմից մամուլի հրապարակված լուրին առաջին իսկ պահին արագ արձագանք չի եղել. «Դա կապում եմ նրա հետ, որ ես և նախարարության տեղեկատվության վարչության պետը ճանապարհվել էինք Չինաստան, իսկ մամուլի քարտուղարը, կարծում եմ, որ այդ պահին լիարժեք չի պատասխանել, որի համար իրեն համապատասխան դիտողություն եմ արել»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02