Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ բանկիրները կառավարությանը մեղադրում են շուկան «փչացնելու» մեջ, բայց կառավարությունը սուբսիդավորելու է գյուղոլորտի վարկերը:
«Ուղղակի ֆիքսենք, թե ինչ ենք անում: Գյուղտեխնիկայի տրամադրում՝ վարկի տոկոսը սուբսիդավորում ենք, որ մարդը վճարի ընդամենը 2 տոկոս: Կաթիլային համակարգ դնողը վճարում է ընդամենը 2 տոկոս: Ինտենսիվ այգի կազմողը վճարում է վարկի տոկոսի ընդամենը 5 տոկոսը, հակակարկտային ցանցի օգտատերը՝ 2 տոկոսը:
Այս գործիքակազմով մենք այս ոլորտից դուրս՝ ֆերմերային տնտեսություն, նորարարական, վարկի շեմը բարձրացնում ենք մինիև 10 մլն դրամ, տալիս ենք ենք 5 տոկոսով: Սահմանամերձ գյուղերին և կոոպերատիվներին տալիս ենք 3 տոոկոսով: Տնտեսական առումով մենք ունենում ենք վտանգ, որովհետև ինֆլյացիան 2 տոկոսից ավելի է: Եվ բանկիրներն ու ֆինանսիստները կասեն, որ մենք, այսպես ասած, շուկան փչացնելու տենդենց կարող ենք ստեղծել: Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ժամանակակից, շահութաբեր, լավ բզինես»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ սրանով կառավարությունը ուզում է զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը, որպեսզի ալիք բարձրանա, հաջողակ օրինակներ լինեն:
«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այստեղ մենք ունենք շատ մեծ ներուժ, այդ իսկ պատճառով շատ հետևողական գնում ենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա մեզ համար բավական ծանր բեռ է, բյուջեով հատկացված այդ միջոցը, բայց ինքը մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու, և մենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ ենք լուծելու»,- հավելեց վարչապետը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47