Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա համայնք և Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Մաստարա համայնքի պանրի գործարանում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու արտադրատեսականուն: Տեղեկացվել է, որ արդեն 20 տարի գործող գործարանն արտադրում է պանրի մեծածավալ տեսականի, որի մի մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ մի մասը՝ Ռուսաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետին է ներկայացվել գործարանի ընդլայնման ծրագիրը, որի արդյունքում ակնկալվում է, որ մթերվող կաթի ծավալը կավելանա 2-3 անգամ, ներկայիս աշխատատեղերի թիվը՝ 2 անգամ: Գործարանում աշխատում է 14 մարդ: Վարչապետը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացման նախաձեռնությունը և առաջարկել այն քննարկել Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության հետ՝ ընդգծելով, որ կառավարությունն ունի օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործիքակազմ:
Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրի, որտեղ ներկա է գտնվել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցված «Աղավնի» արհեստի կենտրոնի և բարերար Հովհաննես Օյունջյանի կիսանդրու բացման արարողություններին: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Կենտրոնը սարքավորումներով հագեցվելուց հետո իր դռները կբացի հաջորդ ուսումնական տարվանից: Նյույորքաբնակ բժիշկ Հովհաննես Օյունջյանը 1988 թվականից հետո հիմնել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը, որն անցած 20 տարիների ընթացքում Գյումրիում կատարել է 7 մլն դոլարի ներդրում. 2000 թ. հիմնանորոգումից հետո բացվել է «Օյունջյան» թիվ 21 դպրոցը, 2014-ին` «Վարդուհի» արվեստի դպրոցը: Վարչապետ Կարապետյանը բարձր է գնահատել Հովհաննես Օյունջյանի ծրագրերը Գյումրիում և շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվող Ռուսթավելի փողոցի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին:
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55