Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել դասական երաժշտության ամենահայտնի և հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխության ընթացքում:
Ինչպես տեղեկացնում են ՀՊՀՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, նվագախմբից, մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն անցկացվել է Լոնդոնում՝ Նորթամբերլենդ պողոտայի հանդիսավայրում: Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախումբը կատարել է Խաչատրյանի, Շոստակովիչի, Շորի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների գործերից: Նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ելույթներն ընդունվել են մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ:
Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախմբին միացել են նաև դասական երաժշտության ամենահայտնի անունները՝ «Գրամոֆոնի» ներկա և նախկին մրցանակակիրները՝ շնորհավորելով այս խոշորամասշտաբ իրադարձության հոբելյանը։ Ի դեպ, նշենք, որ նախորդ տարիներին «Գրամոֆոնի» հանձնման հանդիսավոր երեկոները ղեկավարել են այնպիսի հայտնի դիրիժորներ, ինչպիսիք են սըր Քոլին Դևիսը, սըր Անտոնիո Պապանոն և այլք։ Այս տարի այդ պատիվը վերապահված էր մաեստրո Սերգեյ Սմբատյանին, ով Լոնդոնում ուսանել է հենց Քոլին Դևիսի մոտ։
Երկրորդ տարին անընդմեջ արարողությունն ուղիղ հեռարձակվել է medici.tv-ով. այդպիսով ամբողջ աշխարհի դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեին դիտելու բոլոր կատարումները և մրցանակակիրների ելույթները:
Ավելի վաղ «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշել էր՝ ուրախ են, որ իրենց միանալու է Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը՝ բաղկացած աշխարհի լավագույն նվագախմբերի հայ երաժիշտներից։ Արարողության ընթացքում Ջոլին հատուկ շնորհակալություն են հայտնել Սերգեյ Սմբատյանին ու Համահայկական նվագախմբին՝ բրիտանացի կոմպոզիտոր Գուստավ Հոլստի ստեղծագործությունը կատարելու համար:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Համահայկական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը medici.tv-ի ուղիղ եթերում հեռարձակված հարցազրույցում տեղեկացրել է, որ Համահայկական նվագախումբն այս տարի ապրիլի 24-ին համերգ է ունեցել Երևանում՝ հանդես գալով մի քանի այլ դիրիժորների ղեկավարությամբ:
«Մենք շատ ուրախ ենք: Մեզ համար մեծ պատիվ էր այստեղ գտնվել: Հայաստանում մենք ունենք դասական երաժշտության հիասքանչ ավանդույթներ: Դուք ամենուր կարող եք տեսնել հիասքանչ հայ երաժիշտների: Գաղափարն այն էր, որպեսզի համախմբենք նրանց բոլորին մեկ տեղում, որպեսզի նրանք ելույթ ունենան միասին»,-նշել է Սերգեյ Սմբատյանը:
Նա նաև նշել է, որ Համահայկական նվագախմբի երաժիշտները հանդես են գալիս աշխարհի առաջատար նվագախմբերում.նրանք ծնվել ու մեծացել են Հայաստանում, սովորել են միևնույն կոնսերվատորիայում, այսինքն՝ միևնույն ավանդույթների կրող են: Եվ նման նախագծերը հիասքանչ հնարավորություն են՝ ցույց տալու, որ մենք՝ հայերս, կարող ենք միասնական լինել: Մաեստրո Սմբատյանը նաև հույս է հայտնել, որ նվագախումբն ավելի հաճախակի ելույթներ կունենա:
Նշենք, որ «Գրամոֆոնը» դասական երաժշտության ամենանշանակալի մրցանակաբաշխությունն է, ինչպես Օսկարը՝ կինոարվեստի, Նոբելյանը՝ գիտության, Բուկերը՝ գրականության բնագավառներում։ «Գրամոֆոն» ամենամյա մրցանակը տրվում է դասական երաժշտության ասպարեզում տարվա լավագույններին: Ի դեպ, 2017-ը «Գրամոֆոնի» համար հոբելյանական էր. նշվում էր վերջինիս 40-ամյակը։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42